Պարբերաբար ասպիրին ընդունելը կարող է երկարացնել տարեց մարդկանց կյանքը. գիտնականներ - 2 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2016 » Декабрь » 2 » Պարբերաբար ասպիրին ընդունելը կարող է երկարացնել տարեց մարդկանց կյանքը. գիտնականներ
loading...
5:14 PM
Պարբերաբար ասպիրին ընդունելը կարող է երկարացնել տարեց մարդկանց կյանքը. գիտնականներ

Հարավային Կարոլինայի Համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ տարեց մարդիկ, որոնց մոտ բարձր է սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը, պետք է պարբերաբար ասպիրին ընդունեն:

 

Նախորդ մի քանի հետազոտությունների վերլուծության վրա հիմնվելով՝ գիտնականներին հաջողվել է մոդելավորել ացետիլսալիցիլաթթու ընդունող տարեց ամերիկացիների առողջության փոփոխությունների երկու տարբերակ:

 

Առաջին դեպքում գիտնականները խորհուրդ էին տալիս ասպիրին ընդունել 45-79 տարեկան տղամարդկանց ու 55-79 տարեկան կանանց: Այս դեպքում դեղամիջեցի ընդունումից ստացած օգուտը շատ ավելին էր, քան աղիների հնարավոր արյունահոսության վնասը:

 

Երկրորդ դեպքում ենթադրվում էր, որ 51 տարին լրացած բոլոր ամերիկացիները պետք է ընդունեն ասպիրինի փոքր չափաբաժիններ:

 

Ինչպես նշում են գիտնականները,ուսումնասրիության արդյունքում 51-79 տարեկան ամերիկացիների շրջանում կանխվել է սրտանոթային հիվանդությունների դեպքերի 1000-ից 11-ը, իսկ քաղցկեղի դեպքերի 1000-ից 4-ը: Բացի այդ, հաջողվել է նաև երկարացնել կյանքի տևողությունը 0,3 տարով:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 976 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ