Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-04-23
Главная » 2016 » Декабрь » 2 » Դարչինն ինսուլինի բնական փոխարինիչ է. գիտնականներ
loading...
5:18 PM
Դարչինն ինսուլինի բնական փոխարինիչ է. գիտնականներ

Դարչինն ամբողջ աշխարհում ամենատարածված համեմունքներից մեկն է: Այն օժտված է ոչ միայն զարմանալի համով ու բույրով, այլ նաև մի շարք բուժիչ հատկություններով, որոնք օգնում են ազատվել առողջական բազում խնդիրներից:

 

Դարչնի օգտագործումը կարող է շատ օգտակար լինել շաքարային դիաբետի ժամանակ՝ հատկապես, եթե այն օգտագործվում է ամեն օր: Սա պայմանավորված է նրանով, որ դարչինն օժտված է հզոր հակադիաբետիկ հատկություններով և արդյունավետ կերպով իջեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

 

Մասնագետները ենթադրում են, որ դարչնի հատկությունները նման են օրգանիզմի կողմից արտադրվող ինսուլինի հատկություններին:

 

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների կարծիքով՝ այս համեմունքը պարունակում է նյութ, որն օժտված է հզոր հակադիաբետիկ ազդեցությամբ և իջեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը համարվում է ճարպակալման ու քաշի ավելացման հիմնական պատճառը:


Սա է պատճառը, որ ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է իջեցնել գլյուկոզայի մակարդակը:


Բացի այդ, դարչինը նաև օժտված է հզոր հակասնկային հատկությամբ:

 

Դարչնի օրական չափաբաժինը 2 թեյի գդալն է, որը, առավել լավ արդյունքի հասնելու համար, կարելի է օգտագործել հետևյալ կերպ:

 

Բաղադրությունը.

 

·         2 թեյի գդալ դարչին (շաքարյին դիաբետի դեպքում օգտագործել միայն մեկը),

 

·         1 ճաշի գդալ վարսակ,

 

·         1 բաժակ ջուր:

 

Օգտագործման եղանակը.

 

Բոլոր բաղադրիչները լավ խառնել և օգտագործել այդ խառնուրդն օրական 2 անգամ: Կուրսը տևում է 15 օր, որից հետո հարկավոր է դադար անել, քանի որ դա կարող է ազդել աղիների միկրոֆլորայի վրա: Առաջին արդյունքներն արդեն կնկատվել մեկ շաբաթվա ընթացքում:

 

Նյութի աղբյուրը՝ naturalhealingmagazine.net

Просмотров: 1303 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->