Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-09-19
Главная » 2016 » Декабрь » 2 » Խորհուրդներ առաջին հանդիպման ժամանակ լավ տպավորություն թողնելու համար
loading...
9:02 PM
Խորհուրդներ առաջին հանդիպման ժամանակ լավ տպավորություն թողնելու համար

Բոլորն էլ ցանկանում են, որ իրենց գնահատեն իրենց գիտելիքների ու հմտությունների համար և ոչ թե արտաքին տեսքի: Սակայն առաջին տպավորությունն այս կամ այն անձնավորության մասին ստացվում է հենց արտաքինից:


Անծանոթ մարդուն մի քանի վայրկյան է անհրաժեշտ արտաքինից առաջին կարծիքը կազմելու համար, այդ պատճառով կարևոր է նոր շրջապատում հայտնվելիս կամ պաշտոնական միջավայրում գտնվելիս ճիշտ տպավորություն գործել հենց առաջին վայրկյաններից: Այս մասին գրում է AdMe.ru-ն և մի քանի խորհուրդներ մեջբերում ներկայանալի տեսք ունենալու համար:


1.Ձեր վարքը

Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի հարաբերությունների մեջ եք շրջապատողների հետ: Հարկավոր է հետևել դեմքի համապատասխան արտահայտությանը, ձայնի հնչերանգին և ժեստերի լեզվին:

 

 

2.Անձնական տարածություն

Պրոքսեմիկան գիտություն է այն մասին, թե ինչպես ենք օգտագործում շրջակա տարածությունը շփման ընթացքում: Այն տեղը, որը զբաղեցնում եք զրույցի ժամանակ, թույլ է տալիս դիմացինին հասկանալ, որ դուք գիտեք ձեր և դիմացինի դերը:

 

 

3.Հագուկապը
 

Ձեր հագուստը պետք է համապատասխանի ձեր վարքին և խոսքին: Եթե ցանկանում եք լավ տպավորություն թողնել առաջին հանդիպման ժամանակ, հագուստը պետք է լինի մաքուր, համար լինի ձեզ և համապատասխանի տվյալ իրավիճակին:

 

 

 

4.Աքսեսուարները

Աքսեսուարների համար գործում է հետևյալ կանոնը. «Որքան քիչ, այնքան լավ»: Պետք չէ չարաշահել զարդեղենը: Աքսեսուարները պետք է լրացնեն կերպարը, ոչ թե ուշադրություն գրավեն:

 

 

5.Սանրվածքը

Սանրվածքը կարող է հիանալի լրացում դառնալ ձեր կերպարի համար կամ վերջնականապես խաթարել այն: Խառնված, յուղոտ, թրջված  վարսերը կարող են վանող տպավորություն ստեղծել, այնպես որ համոզեք, որ ձեր սանրվածքը կոկիկ է, ինչպես նաև եղունգները:

 

 

6.Դիմահարդարումը

Շպարը պետք է օգնի առավել ինքնավստահ լինել, սակայն պետք է հարդարվել տվյալ միջոցառմանը համապատասխան: Օրինակ, հարցազրույցի գնալիս ընդհանրապես պետք չէ վառ գույներ օգտագործել և աչքի զարնող դիմահարդարում անել:

 

https://shabat.am/am/article/102907/KHorhurdner-arajin-handipman-jhamanak-lav

Просмотров: 1285 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar