Միջողային ճողվածք. ախտանշաններն ու ոչ վիրահատական բուժման արդյունավետ մեթոդները - 3 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2016 » Декабрь » 3 » Միջողային ճողվածք. ախտանշաններն ու ոչ վիրահատական բուժման արդյունավետ մեթոդները
loading...
4:37 PM
Միջողային ճողվածք. ախտանշաններն ու ոչ վիրահատական բուժման արդյունավետ մեթոդները


Նստակյաց կյանքը, մշտական ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ գոտկատեղի հատվածում շարժունության պակասը կարող են հանգեցնել միջողային ճողվածքի առաջացման, որը բավական ցավոտ հիվանդություն է: Բացի այդ, ժամանակին բուժօգնություն չստանալու դեպքում այս հիվանդությունը կարող է հանգեցնել անշարժացման:  Ցավոտ զգացողությունների սրմանը կարող են նպաստել նույնիսկ մրսածությունը կամ միջանցիկ քամին:

 

Միջողային ճողվածքի հիմնական ախտանշաններն են ուժեղ ցավը, վերջույթների թմրածությունը, գլխացավերն ու գլխապտույտները: Այս հիվանդությունը կարելի է բուժել մի քանի մեթոդով, պարզապես հարկավոր է ժամանակին որոշել հիվանդության տեսակն ու առանձնահատկությունները:

 

Ինչ է միջողային ճողվածքը

 

Միջողային սկավառակների միջև կա դոնդողանման միջուկ՝ շրջապատված ֆիբրոզային օղակով: Ճողվածքն այս օղակի տեղախախտումը կամ պատռվածքն է, որի դեպքում դոնդողանման միջուկը դուրս է գալիս արտաքին շերտ՝ հանգեցնելով նյարդային վերջավորությունների սեղմվելուն:

 

Ճողվածքի բուժման դեպքում վիրահատական միջամտությունը ոչ միշտ է համարվում լավագույն տարբերակը:  Բուժման սխեման ու ցավից ազատվելու մեթոդը որոշելու համար՝ հարկավոր է անցնել համալիր հետազոտություն, որը պետք է պարունակի ՄՌՏ-ի արդյունքները և ցույց տա, թե ինչպես կարելի է ազատվել ճողվածքից:

 

Միջողային ճողվածքի տեսակները և ինչ վտանգ են դրանք ներկայացնում

 

Գոյություն ունի ողնաշարի ճաղվածքի 3 հիմնական տեսակ, որոնք տարբերվում են ֆիբրոզային օղակի առանձնահատկություններով և վնասվածքի աստիճանով.

 

·        2-3 մմ-անոց արտացցում (пролабирование),

 

·        5-15 մմ-անոց պրոտրուզիա (протрузия),

 

·        էքստրուզիա, որի դեպքում օղակը պատռվում է և միջուկը դուրս է գալիս (экструзия):

 

Ըստ տեղակայման ճողվածքը կարող է լինել.

 

·        Կողային, սակայն ետևի կամ առջևի հատվածում (заднебоковая или переднебоковая),

 

·        Կողային (боковая),

 

·        Միջնամասային (срединная),

 

·        Խառը (комбинированная):

 

Ամենից հաճախ ճողվածքն առաջանում է պարանոցային կամ գոտկատեղային հատվածներում:

 

Միջողային ճողվածքի ախտանշանները

 

Կախված ճողվածքի տեղակայումից՝ հիվանդության ախտանշանները կարող են տարբեր լինել, ուստի հարկավոր է դրանք առանձնացնել:

 

Գոտկատեղային հատվածի միջողային ճաղվածքի ախտանշաններն են.

 

·        ախտահարված սկավառակի հատվածում նկատվող ցավոտ զգացողությունները,

 

·        դեպի նստատեղն ու ոտքը ձգվող ցավը,

 

·        վերջույթների ծակծկոցն ու թմրածությունը,

 

·        վերջույթների թուլությունն ու զգայունության կորուստը,

 

·        խնդիրներ՝ կապված միզասեռական համակարգի հետ:

 

Պարանոցային հատվածի միջողային ճողվածքի հնարավոր դրսևորումներն են.

 

·        դեպի ուսն ու ձեռքը ձգվող ցավը,

 

·        զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն ու անկումը,

 

·        գլխապտույտները,

 

·        ձեռքերի ու մատների թմրածությունը:

 

Բուժման որ տեխնոլոգիան է ամենից արդյունավետը

 

Եթե բժիշկը որոշում է, որ վիրահատության կարիք չկա և ավելի ճիշտ կլինի իրականացնել ոչ վիրահատական բուժում, ապա հարկ է հիշել, որ այդ պրոցեդուրաներն ուղղված են ցավի մեղմացմանը, հետագա ցավոտ զգացողությունները կանխելուն, վերջույթների ակտիվությունը վերականգնելուն, արյան շրջանառության կարգավորմանը և մարմնի նորմալ գործունեության վերականգնմանը:

 

Բուժումն իրականացնելիս՝ առաջին հերթին հարկավոր ապահովել հիվանդի հանգստությունը՝ մեջքի և պարանոցի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար: Լավագույն տարբերակը անկողնային ռեժիմն է:

 

Միջողային ճողվածքի ոչ վիրահատական բուժման արդյունավետ մեթոդներ

 

1.      Դեղորայքային. ոչ ստերոիդային ցավազրկողներ, ցավազրկողներ, մկանները հանգստացնող միջոցներ, կորտիզոլ: Հիմնականում այս միջոցներն ուղղված են ցավի մեղմացմանը: Եթե ցավը չի մեղմանում, ապա բժիշկը նշանակում է ողնաշարի շրջափակում (բլոկադա) և վիտամիններ՝ օրգանիզմի աշխատանքը պահպանելու և հյուսվածների ռեգեներացիան արագացնելու համար: Հարկավոր է ընդունել B խմբի, A, E և C վիտամիններ, ինչպես նաև վիտամին D և կալցիում՝ ոսկրային հյուսվածքները վերականգնելու համար:

 

2.      Ուլտրաձայնային թերապիա. օգնում է ազատվել ցավից, նպաստում է հյուսվածքների վերականգնմանն ու առաձգականություն է հաղորդում:

 

3.      Ողնաշարի ձգում. այս թերապիան աղդում է ոչ միայն ախտահարված սկավառակի, այլև ամբողջ ողնաշարի վրա: Դրա շնորհիվ մեծանում է ողերի միջև հեռավորությունը, ճողվածքն ավելի քիչ է ճնշում գործադրում, իսկ նյարդային վերջավերությունները չեն սեղմվում:

 

4.      Բուժական մարմնամարզություն. այս պրոցեդուրաները սովորաբար նշանակվում են որպես հավելում հիմնական բուժմանը: Հատուկ մշակված վարժությունները կօգնեն բարձրացնել ողնաշարի դիմադրողականությունը, իսկ մկանները կդարձնեն ձիգ ու առաձգական:

 

5.      Բանդաժ ու սեղմիրան. նշանակվում են ողնաշարը քիչ ծանրաբեռնելու համար:

 

Միջողային ճողվածքն ամբողջությամբ բուժելը բավական բարդ է, ուստի խորհուրդ է տրվում մշտապես ստուգվել բժշկի մոտ, հետևել նրա բոլոր խորհուրդներին, վարել ակտիվ ապրելակերպ և հրաժարվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

 

Նյութի աղբյուրը՝ estet-portal.com

Просмотров: 1523 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ