Թևատակերի մուգ պիգմենտացիայից ազատվելու 4 տարբերակ - 4 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-02-23
Главная » 2016 » Декабрь » 4 » Թևատակերի մուգ պիգմենտացիայից ազատվելու 4 տարբերակ
loading...
3:09 PM
Թևատակերի մուգ պիգմենտացիայից ազատվելու 4 տարբերակ


 

 

Այս խնդիրն առկա է շատերի մոտ, սակայն շատ քչերը գիտեն ինչպես կարելի է ազատվել նրանից: Ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրիչներով միջոցներ, որոնց օգնությամբ հանրավոր է ազատվել թևատակերի մուգ պիգմենտացիայից:


Թևատակերի մաշկի մգացման պատճառները կարող են լինել տարբեր՝  կոսմետիկ միջոցների օգնությամբ մազերի հեռացում, չափից շատ քրտնարտադրություն, սափրում, սպիրտ պարունակող դեզոդորանտների օգտագործում, ալկոհոլի չարաշահում ու թևատակերի վատ օդափոխություն:


Ինչ անել, եթե մաշկn արդեն փոխել է իր գույնը


Այդ դեպքում կարող են օգնել հետևյալ միջոցներից որևէ մեկը:

 

1.Խառնեք   կերակրի սոդան ու ջուրը 2:1 հարաբերակցությամբ: Ստացված սկրաբը  բարակ շերտով քսեք թևատակերին՝ մի փոքր շփելով մաշկը:Թողեք լրիվ չորանա, որից հետո լվացեք ջրով: Շատ կարևոր է որ նման պրոցեդուրայից հետո թևատակերը մնան չոր: Այս մեթոդը կարող եք օգտագործել շաբաթը 1 անգամ:

 

2. Մանր քերիչով քերեք հում կարտոֆիլն ու մի քանի շերտ թանզիֆով այն ֆիլտրեք:Քսեք մգացած թևատակերին, սպասեք 20 րոպե, մինչև որ հյութը լիովին կներծծվի, իսկ մաշկը կդառնա չոր, որից հետո լվացեք ջրով:


3. Այս մեթոդն ավելի երկարատև է, որը  պետք է կրկնեք ամեն օր՝ մեկ շաբաթ շարունակ: Վերցրեք կոկոսի յուղն ու այն քսեք թևատակերի մաշկի վրա, որից հետո այն մաքրեք տաք ջրով:


4. Կիտրոնի հյութը ևս շատ արագ օգնում է մաքրել մուգ պիգմենտացիան: Կիտրոնի շերտով  տրորեք թևատակերի մաշկն ու կստանաք հիանալի արդյունք:


Մգացած թևատակերի մաշկը կարող է վկայել ինսուլինի դիմադրության, ճարպակալման ու հորմոնալ խանգարումների մասին: Եթե նշված մեթոդների օգտագործումից հետո սպասված արդյունք չեք ստանում, դիմեք բժկի օգնության ու  համոզվեք  որ ամեն ինչ նորմալ է:

 

Աղբյուրը՝   fithacker.ru

Просмотров: 931 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ