Կաղամբի հյութը կարող է բուժել խոցերը, նվազեցնել խոլեստերինի մակարդակն ու կանխել քաղցկեղածին հիվանդությունները - 4 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-03-23
Главная » 2016 » Декабрь » 4 » Կաղամբի հյութը կարող է բուժել խոցերը, նվազեցնել խոլեստերինի մակարդակն ու կանխել քաղցկեղածին հիվանդությունները
loading...
3:24 PM
Կաղամբի հյութը կարող է բուժել խոցերը, նվազեցնել խոլեստերինի մակարդակն ու կանխել քաղցկեղածին հիվանդությունները


 

 

Կաղամբի հյութն  ունի  առողջության համար օգտակարության  լայն սպեկտր:Այն օգտագործվում է քաղցկեղի կանխարգելման, խոցերի բուժման, «վատ» խոլեստերինի մակարդակի նվազման դեմ: Այն պարունակում է մեծ քանակությամբ բետա- կարոտին, չլուծվող մանրաթելեր, В1, В6, С, Е, K վիտամիններ ու հանքանյութեր, ինչպես նաև յոդ, մագնեզիում, երկաթ, կալցիում ու ծծումբ:

 

Հնում կաղամբը անվավել են «լուսնի լույս», քանի որ համարվում էր, որ այն աճում է լուսնի լույսի ներքո: Այսօր արդեն կաղամբի հյութն ակտիվ կերպով օգտգործվում է  շատ հիվանդությունների բուժման համար:

 

1.  Կաղամբի հյութը խոցային հիվանդությունների բուժման համար

 

Կաղամբի հյութը հանդիսանում է խոցերի բուժման  անվտանգ ու արդյունավետ միջոց: Այն պարունակում է բնական L-գլուտամին, S-մեթիլմետ(մարդու օրգանիզմի համար բնական վիտամինանման նյութ), գեֆարնատ ու գլյուկոզինոլատներ, որոնք նպաստում են ստամոքսի ու մարսողական տրակտի պաշտպանիչ ֆունկցաների ակտիվացմանն ու լորձաթաղանթի վերականգմանը:

 

 «Western Journal of Medicine»-ում հրատարակված հետազոտություւների արդյունքների համաձայն,  պեպտիկ խոցով տառապող 13 կամավորներ 10 օր շարունակ օգտագործել են կաղամբի հյութ և արդյունքում ունեցել են բուժման նույն արդյունքը, որը որ  եղել է  37 օրյա դեղորայքային բուժման արդյունքում:

 

Հետազոտության մեջ նշվում է,  որ կաղամբի հյութն օժտված է հակախոցային հատկություններով, որը պայմանավորված է կաղամբի հյութում առկա վիտամին U-ով, որը կանխում է ստամոքսի  հիստամինային ընկալիչներով պեպտիկ խոցերի առաջացումը:

 

2.  Կաղամբի հյութը քաղցկեղածին հիվանդությունների կանխարգելման համար

 

 Խաչածաղկավորների ընտանիքի բույսերի բարձր պարունակությամբ սննդակարգի կիրառումը կօգնի նվազեցնել կրծքագեղձերի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Դա էլ հենց հանդիսանում է այն պատճառը, որից ելենելով կաղամբը դասվում է քաղցկեղի կանխարգելման  14 լավագույն մթերքների շարքում:

 

Համաձայն «Քաղցկեղի միջազգային ամսագրում» հրապարակված հետազոտության տվյալների,  մեծ քանակությամբ բանջարեղենների օգտագործումը, ինչպես օրինակ կաղամբը, կապված է կաթնագեղձերի քաղցկեղի զարգացման ռիսկի նվազման հետ:

 

Այդ հետազոտությունը ցույց է տվել, որ գոյություն ունի շատ ուժեղ հակադարձ ռեակցիա  կրծքագեղձերի քաղցկեղի ու մուգ կանաչ տերևավոր բանջարեղենի, խաչածաղկավոր բանջարեղենի,  կաղամբի, գազարի, լոլիկի ու սնկի օգտագործման մեջ:

 

3. Կաղամբի հյութը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը

 

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն հիվանդմների մոտ, ովքեր խմել են բրոկկոլիով ու կաղամբով կոկտեյլ, նվազում է  ldl-խոլեստերինի մակարդակը:


4. Կարմիր կաղամբը սպիտակ կաղամբի համեմատ


Ցանկացած կաղամբի հյութ  օգտակար է, սակայն եթե ընտրության հրավորություն ունեք, ցանկալի է ընտրեք կարմիր կաղամբի հյութը, քանի որ այն պարունակում է ավելի շատ վիտամին С, քան սպիտակ կաղամբը: Այն անգամ նարինջից շատ վիտամին С է պարունակում:
Ի տարբերություն սպիտակ կաղամբի, կարմիր կաղամբը պարունակում է  հակաօքսիդանտային միացություններ, որոնք հայտնի են անտոցիաններ անվամբ, ֆլավոնային կարմիր պիգմենտներ, որոնք շատ օգտակար են առողջության համար:

 

Անվտանգության կանոններ


Վահանագեղձի հետ կապված հիվանդությունների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս թարմ կաղամբի հյութն  օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այդ դեպքում  խաչածաղկավորների ընտանիքի բանջարեղենները կարող են բացասական ազդել օրգանիզմի վրա:

 

Աղբյուրը՝  fithacker.ru

Просмотров: 687 | Добавил: sedablog1 | Рейтинг: 3.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ