Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-04-26
Главная » 2016 » Декабрь » 4 » Ինչի՞ց չի կարող հրաժարվել ոչ մի տղամարդ
loading...
7:56 PM
Ինչի՞ց չի կարող հրաժարվել ոչ մի տղամարդ

Իր №1. Էլեկտրասափրիչ

Դա լավ եւ պրակտիկ նվեր է ցանկացած տարիքի ժամանակակից տղամարդու համար։ Կան ինչպես սովորական, այնպես էլ հատուկ ածելիներ բեղ–մորուքը սափրելու համար։ Նման նվերի օգնությամբ ձեր տղամարդը միշտ հիանալի տեսք կունենա։ Ի դեպ, որոշ ածելիների կոմպլեկտում կան հանովի գլխիկներ, որոնցից մի քանիսով կարելի է սափրվել նաեւ թաց միջոցներով։

Իր №2. Մեքենայի համար նվեր

Եթե Ձեր սիրելին շատ ժամանակ է անցկացնում մեքենայի ղեկին, նրան մերսող ավտոթիկնակ նվիրեք։ Այդ օգտակար իրը դրվում է նստատեղի վրա եւ մերսում է մեջքը։ Թիկնակը սնուցվում է մեքենայից եւ շատ հարմարավետ է։ Եթե նման նվերը Ձեզ համար շատ թանկ է, կարելի է գնել պարանոցի բարձիկ։ Դրանով ճանապարհ գնալը կամ խցանումների մեջ հայտնվելը շատ ավելի հարմարավետ կլինի։

Իր №3. Էլեկտրական խցանահան

Ոչ այնքան վաղուց մեր էլեկտրոնիկայի խանութներում եւ տարբեր ինտերնետ վաճառքի հարթակներում հայտնվեց հետաքրքիր նորույթ՝ էլեկտրական խցանահան։ Այն իդեալական նվեր կլինի գինու իրական սիրահարների համար։ Աշխատանքի մեջ այն շատ հարմար է։ Խցանահանը պետք է հագցնել շշի վզին, ֆիքսել այն, իսկ հետո սեղմել կոճակը։ Խցանահանը սկսում է պտտեցնել խցանը, հետո ճնշման տակ այն դուրս է թռչում։

Իր №4. Օդի խոնավեցուցիչ

Ջեռուցման սեզոնին կամ ամռան տապին, երբ սենյակում օդը շատ չոր է դառնում, օդի խոնավեցուցիչը գրեթե անհրաժեշտություն է։ Այս կլիմայական սարքը սենյակում խոնավության անհրաժեշտ մակարդակ է ապահովում։ Այն շատ քիչ էլեկտրաէներգիա է սպառում։ Բացի այդ, այն կարելի է օգտագործել հակառակ արդյունքը ստանալու համար, երբ սենյակում շատ խոնավ է։

Իր №5. Մարզական ապրանքներ

Տղամարդու համար, որը լուրջ հետեւում է իր կազմվածքին եւ առողջ ապրելակերպ է վարում, լավագույն նվերը կլինի մարզական որեւէ իր։ Օրինակ՝ էքսպանդեր։ Դրա օգնությամբ Ձեր տղամարդը կմարզի մկանները՝ տնից դուրս չգալով եւ գումար չծախսելով։ Այն մարզում է կրծքի, մեջքի մկանները, երկգլուխ եւ եռագլուխ մկանները։ Մեկ այլ շքեղ նվեր է հատուկ էլեկտրոնային ժամացույցը։ Այն նշում է կարեւոր մարզական տվյալները՝ զարկերակի զարկերը, ժամանակը, շարժման արագությունը, տարածությունը եւ այլն։ Մարզիկին իհարկե դուր կգան լավ մարզակոշիկները, մարզական համազգեստը եւ մարզասարքը։

Իր №6. Էքստրեմալ նվեր

Եթե Ձեր տղամարդը էքստրիմի սիրահար է, նրան կարող եք ուղղաթիռով, պարապլանով կամ օդապարիկով թռիչք նվիրել, ձիարշավի կամ լեռնագնացության դասընթացներ, պարաշյուտով թռիչք եւ այն։

№7. «Քո լավագույն նվերը ես եմ»

Ձեր ամուսնուն կամ ընկերոջը նվիրեք ինքներդ Ձեզ։ Կարեւորը ճիշտ «փաթեթավորումն» է։ Օրինակ՝ աշխատանքից դիմավորեք նրան ներքնազգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով՝ կապված մեծ ժապավենով։ Կամ ստեղծեք այն կերպարը, որը նա վաղուց երազում է, եւ որի մասին խնդրում է՝ խիստ ուսուցչուհի, վեհերոտ ուսանողուհի, համարձակ բորտուղեկցորդուհի կամ ամաչկոտ մաքրուհի, սանձարձակ բուժքույր կամ գիշատիչ կատվիկ։ Այստեղ Ձեր երեւակայության թռիչքն անսահման է։

Աղբյուրը ՝  CreU

Просмотров: 507 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->