Հագուստի 8 պարագա, որոնք կարող են առաջացնել մեջքի ու պարանոցի մկանային ցավեր - 5 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Пятница, 2017-01-20
Главная » 2016 » Декабрь » 5 » Հագուստի 8 պարագա, որոնք կարող են առաջացնել մեջքի ու պարանոցի մկանային ցավեր
loading...
6:47 PM
Հագուստի 8 պարագա, որոնք կարող են առաջացնել մեջքի ու պարանոցի մկանային ցավեր


 

Որպես կանոն մեջքի ցավերը պայմանավորված են լինում համակարգչի դիմաց երկար ժամանակ անցկացնելով, վնասվածքներով կամ ծանր աշխատանքով: Սակայն երբեմն ցավն առաջանում է առանց որևէ պատճառի և շատ ավելի դժվար է բուժվում: Նման ցավի պատճառ շատ հաճախ կարող է դառնալ սխալ ընտրված հագուստը: Ընդ որում՝ հագուստը կարող է ոչ միայն ցավի պատճառ դառնալ, այլև էլ ավելի վատացնել վիճակը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զգեստապահարանի այն պարագաները, որոնք կարող են դառնալ առողջական խնդիրների պատճառ:

 

Անհամապատասխան կրծկալ

 

Կնոջը չհամապատասխանող կրծկալը կարող է հանգեցնել գոտկատեղի և կրծքի ցավերի:

 

Նեղ ու կարճ շապիկներ

 

Նման հագուստը ստիպում է պարանոցն առաջ ձգել, քանի որ դրանք ծանրությունը հավասարաչափ ուսերին չեն բաշխում: Սա հատկապես ցավոտ է լինում մեծ կուրծք ունեցող կանանց համար: Նման հագուստ կրելը կարող է հանգեցնել պարանոցի ձևախախտման և մկանների գերլարվածության:

 

Ծանր վզնոցներ

 

Պարանոցը շատ մեծ դեր է կատարում և պահում է գլուխը, իսկ ծանր վզնոցը կարող է շատ վնասակար լինել: Այն ամենը, ինչը պարանոցն առաջ է ձգում և թեքում է գլուխը, նպաստում է մկանների լարվածությանը և կարող է ցավեր ու նույնիսկ վնասվածքներ առաջացնել:

 

Նեղ ջինսե տաբատներ և «մատիտանմնան» կիսաշրջազգեստներ

 

Նման հագուստը կաշկանդում է շարժումները, թույլ չի տալիս ծալել ծուկը կամ փոխել դիրքը քայլելու ընթացքում, ինչի հետևանքով կարող են ձգվել մկանները կամ առաջանալ խնդիրներ՝ կապված միջողային սկավառակների հետ:

 

Նեղ փողկապ

 

Նեղ փողկապը նույնպես խոչընդոտում է պարանոցի շարժումների ազատությանը և մեծացնում ծանրաբեռնվածությունը: Փողկապի ճիշտ կապելու դեպքում մարդու օձիքի և պարանոցի միջև պետք է մեկ մատ տարածություն լինի:

 

Ծանր ուսապարկ

 

Ծանր ուսապարկերը փոխում են դիրքը և ուժեղացնում մեջքի ցավերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ ու ծանր ուսապարկերը խորհուրդ չի տրվում երկար ժամանակ կրել, քանի որ դրանք կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել: Նման պայուսակների պատճառով բարձրանում է պարանոցի և մեջքի ցավերի առաջացման հավանականությունը:

 

Բարձրակրունկ կոշիկներ

 

Բարձրակրունկ կոշիկները փոխում են ազդրերի մկանային կոորդինացիան, ինչը հանգեցնում է ողնաշարի վրա ծանրաբեռնվածության բարձրացման: Սա հետագայում կարող է հանգեցնել հենաշարժիչ համակարգի վնասվածքների:

 

Ամառային հողաթափեր

 

Հողաթափերը կարող են ոչ միայն փոխել քայլվածքը, այլև ազդել քայլի երկարության վրա՝ դարձնելով այն ավելի կարճ: Այս հողաթափերը կարող են ազդել ողջ հենաշարժիչ համակարգի վրա և առաջացնել մեջքի ցավեր:

 

Նյութի աղբյուրը՝ mrhealthyspirit.net

Просмотров: 708 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ