Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2016 » Декабрь » 5 » Գարեջրով ու բանանով հիանալի դիմակ, որը կօգնի դարձնել վարսերն ավելի փարթամ ու առողջ
loading...
6:56 PM
Գարեջրով ու բանանով հիանալի դիմակ, որը կօգնի դարձնել վարսերն ավելի փարթամ ու առողջ

Մազաթափությունը ներկայում կարող է լուրջ խնդիր դառնալ ցանկացածի համար: Այն կարող է պայմանավորված լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական գործոններով, սխալ սննդակարգով, հորմոնալ դիսբալանսով, ալերգիաներով, սխալ հիգիենայով, մազերի խնամքի միջոցների սխալ գործածությամբ և այլ գործոններով:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մազերի մի դիմակ, որը խթանում է մազերի աճը այն հատվածներում, որտեղ դրանք թափվել են: Բացի այդ, այն կսնուցի մազերը և կդարձնի դրանք ավելի ամուր ու առողջ:

 

Այս պարզ, բայց շատ արդյունավետ դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական մեկ անգամ:

 

Բաղադրությունը.

 

·         1 հատ ձու,

 

·         1 հատ հասած բանան,

 

·         1 ճաշի գդալ մեղր,

 

·         ½ բաժակ (125 մլ) գարեջուր:

 

Օգտագործման եղանակը.

 

1.      Տրորել բանանն ու ավելացնել ձուն, այնուհետև լավ խառնել, մինչև դառնա համասեռ զանգված:

 

2.      Ավելացնել մեղրն ու գարեջուրը և կրկին լավ խառնել:

 

3.      Ստացված զանգվածը քսել գլխամաշկին և հինգ րոպե մերսել:

 

4.      Դնել պոլիէթիլենային գլխարկ և թողնել մեկ ժամ:

 

5.      Վարսերը լվանալ ինչպես միշտ:

 

Բանանները կալիումի և A, C, E վիտամինների հիանալի աղբյուր են, ուստի շատ օգտակար են թույլ մազերի համար: Այդ վիտամիններն անհրաժեշտ են առողջ ու ամուր մազեր ունենալու համար:

 

Ձուն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, իսկ մազերի կարևոր բաղադրիչներից մեկը սպիտակուցն է: Այսպիսով՝ սպիտակուցները շատ կարևոր նշանակություն ունեն մազերի առողջության համար: Բացի այդ, ձուն նաև հրաշալի փայլ է հաղորդում վարսերին:

 

Գարեջուրը հարուստ է B խմբի վիտամիններով, որոնք ամրապնդում են մազերի կուտիկուլները:

 

Մեղրն ազդում է որպես խոնավեցնող միջոց և օգնում է փափկեցնել ու հարթեցնել վարսերը: Այն գլխամաշկի համար շատ օգտակար վիտամինների հիանալի աղբյուր է: Բացի այդ, մեղրը ժամանակի ընթացքում պարբերաբար օգտագործելու դեպքում կարող է գունաբացել վարսերը:

 

Նյութի աղբյուրը՝ modnyjgarderob.ru

Просмотров: 570 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->