Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-05-27
Главная » 2016 » Декабрь » 5 » 5 պարզ, ոչ թունավոր և արդյունավետ միջոց՝ քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար
loading...
7:24 PM
5 պարզ, ոչ թունավոր և արդյունավետ միջոց՝ քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար

Մարդկային օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ բնական գործընթացներ, որոնց մեծ մասն օգտակար են ու կենսական նշանակություն ունեն: Սակայն լինում են դեպքեր, երբ մարդը ցանկանում է թաքցնել դրանք: Նման գործընթացներից մեկը քրտնարտադրությունն է, որը հաճախ անինքնավստահության զգացում է առաջացնում:

 

Այս խնդրից ազատվելու համար իհարկե կարելի է օգտագործել  հակաքրտինքային միջոցներ, սակայն դրանք պարունակում են ալյումին ու ցինկ, որոնք նեղացնում են քրտնագեղձերի ծորանները, ինչի հետևանքով քրտինքը դուրս չի գալիս: Սակայն հարկավոր է հիշել, որ այս միջոցները քաղցկեղ են առաջացնում:

 

Առողջական լուրջ խնդիրներից ազատվելու համար նման վտանգավոր նյութերի փոխարեն կարելի է օգտագործել տնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել քրտինքի տհաճ հոտից՝ առանց առողջությանը վնասելու:

 

5 տնական միջոց՝ քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար

 

1. Կաղնու կեղև

 

Քրտինքի տհաճ հոտից կարելի է ազատվել՝ մաշկը կաղնու կեղևի եփուկով շփելով: Եփուկը պատրաստելու համար անհրաժեշը է 1 լիտր տաք ջրին ավելացնել 50 գրամ կեղև և կես ժամ եռացնել: Սատցված եփուկը քամել և օգտագործել սառելուց հետո: Նույն կերպ կարելի է պատրաստել և օգտագործել նաև անանուխի եփուկը:

 

2. Թեյի սունկ

 

Ոտքերի և թևատակերի տհաճ հոտի դեմ շատ արդյունավետ միջոց է նաև թեյի սնկի թուրմը: Սակայն լավ արդյունքի հասնելու համար թեյի սունկը պետք է շատ լավ թրմել: Տհաճ հոտից ազատվելու համար հարկավոր է ցնցուղ կամ լոգանք ընդունելուց հետո սրբիչը թրջել թրմի մեջ և շփել դրանով թևատակերն ու ոտքերը: Կոշիկի տհաճ հոտից ազատվելու համար կարելի է նույն թուրմով նաև մաքրել կոշիկի ներքին մասը:

 

3. Եղեսպակ (шалфей)

 

Եղեսպակը նվազեցնում է քրտնագեղձերի ակտիվություը և գործում է որպես հակաբակտերիալ միջոց: Հարկավոր է խառնել 5 կաթիլ եղեսպակի յուղը, համեմի յուղը, նարդոսի յուղը և մի փոքր թորած ջուրը, այնուհետև ստացված խառնուրդը լցնել հարմար սրվակի մեջ և օգտագործել որպես ամենօրյա դեզոդորանտ՝ ցողելով մաշկը:

 

Հարկ է հիեշլ, որ կրծքով կերակրող մայրերն ու հղիները պետք է խուսափեն այս մեթոդից, քանի որ այն կարող է վնասակար լինել երեխայի համար:

 

4. Ֆորմալինի և շիբերի խառնուրդ

 

Այս բաղադրիչները կարելի է գնել դեղատնից: Հարկավոր է 1 թեյի գդալ 40 տոկոսանոց ֆորմալինի լուծույթին խառնել նույնքան շիբեր, 0,5 բաժակ օղի և 50 գրամ ջուր: Բոլոր բաղադրիչները խառնել, բամբակյա տամպոնը թրջել ստացված լուծույթում և դրանով մշակել թևատակերի մաշկը:

 

5. Կերակրի սոդա

 

Կերակրի սոդան առհասարակ օգնում է ազատվել բազմաթիվ խնդրիներից և սա էլ բացառություն չէ: Այն ներծծում է խոնավություն, ինչի շնորհիվ էլ չեզոքացնում է տհաճ հոտը:

 

Հարկավոր է խառնել մեկ ճաշի գդալ կերկրի սոդան ու կիտրոնի հյութը, այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկին, թողնել մի քանի րոպե և լվանալ ջրով: Պորցեդուրայից հետո հարկավոր է լոգանք ընդունել: Կրկնել այս պրոցեդուրան օրական երկու անգամ, մինչև խնդրից ազատվելը:

 

Նյութի աղբյուրը՝ instiks.com

Просмотров: 593 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->