Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-06-29
Главная » 2016 » Декабрь » 5 » Հնագույն մեթոդ, որի օգնությամբ հնարավոր է ուղղել մեջքն ու ազատվել կախված փորից
loading...
8:34 PM
Հնագույն մեթոդ, որի օգնությամբ հնարավոր է ուղղել մեջքն ու ազատվել կախված փորից


 

 

Այսօր, շատերի մոտ, նստակյաց կենսակերպի հետևանքով առաջացել են ողնաշարի հետ կապված խնդիրներ: Դեռևս 10 տարի առաջ, ճապոնացի հայտնի բժիշկ Ֆուկուցուդզին մշակել էր մի շատ պարզ մեթոդ, համաձայն որի, օրական ընդամենը 5 րոպե մարզվելու արդյունքում, հնարավոր է կարգավորել  մարմնի կեցվածքը, ազատվել կախված փորից, իրանը դարձնել համեմատաբար բարակ, իսկ մեջքը՝ ուղիղ:


1. Սրբիչից պատրաստեք 40 սմ-ից  ոչ պակաս երկարությամբ ու 7-ից 10 սմ հաստությամբ գլան, կապեք այն այնպես, որպեսզի չբացվի:


2. Նստեք չոր հորիզոնական մակերևույթի վրա(փափուկ անկողինը հարմար չէ, ցանկալի է, որ լինի թախտ, մերսման սեղան, կամ հատակի վրա ֆիտնեսի համար նախատեսված գորգ) և փաթաթած գլանը դրեք ձեր ետևում:


3. Շատ հանգիստ պառկեք մեջքի վրա, ձեռքերով պահեք գլանը այնպես, որ այն լինի մեջքի տակ՝ պորտին հավասար դիրքում: Սա շատ կարևոր է:

 

4. Բացեք ոտքերը ուսերի լայնությամբ և ոտնաթաթերը «ծուռթաթի» պես  իրար այնպես միացրեք, որ բութ մատները իրար կպչեն, իսկ կրունկները իրարից 20-ից 25 սմ հեռավորության վրա լինեն:

 


5. Ուղիղ պարզած ձեռքերը տարեք գլխի հետև` ափերով դեպի ներքև և միմյանց միացրեք ճկույթները:


6. Ուշադիր հետևեք, որ ոտքի բութ մատներն ու ձեռքի ճկույթները իրար դիպչեն:


7. Նման դիրքում մնացեք 5 րոպե:Կանգնեք զգուշորեն, քանի որ վարժության ընթացքում հոդերն ու ոսկորները տեղաշարժվում են:


Եթե ամեն ինչ ճիշտ կատարեք, կզգաք թե ինչպես է ձեր ողնաշարը ընդունում բնական դիրք  և ուղղվում: Որովայնը կսկսի աստիճանաբար ձգվել, իսկ ներքին օրգանները «կգտնեն»իրենց համար առավել բարենպաստ դիրքը:


Սկզբնական շրջանում բավականին դժվար է դիմանալ 5 րոպե, այդ պատճառով կարող եք սկսել  2 կամ 3 րոպեից: Արդյունքը նկատելի կլինի արդեն մեկ ամիս հետո: Այս մեթոդի կիրառման հետևանքով կարող եք ձեռք բերել ուղիղ մեջք:

  r2_kVE8109C0_orig_65a0a998


Աղբյուրը՝   fithacker.ru

Просмотров: 2504 | Добавил: sedablog1 | Рейтинг: 4.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->