8 վատ սովորություն, որոնք կարող են վնասել երիկամները - 7 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-02-25
Главная » 2016 » Декабрь » 7 » 8 վատ սովորություն, որոնք կարող են վնասել երիկամները
loading...
1:39 PM
8 վատ սովորություն, որոնք կարող են վնասել երիկամները

Երիկամները օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկն են: Դրանք պատասխանատու են օրգանիզմի միզարձակման պրոցեսի համար, մաքրում են ավելորդ ջուրը և օրգանիզմի ավելորդ նյութերը: Հաշվի առնելով օրգանիզմի համար երիկամների կարևորությանը, պետք է հոգ տանել դրանց համար:

Ներկայացնում ենք վատ սովորություններ, որոնք կարող են վնասել երիկամները և անում եք դրանք ամեն օր:

1. Միզապարկը ժամանակին չդատարկելը

Մեզը միզապարկում երկար պահելը վատ սովորություն է: Այն կարող է մեծացնել մեզի ճնշումը երիկամների վրա և հանգեցնել երիկամային անբավարարության ու անմիզապահության:

2. բավարար քանակությամբ ջուր չխմելը

Երիկամաները վնասելու ամենահիմնական պատճառներից մեկը անբավարար քանակությամբ ջրի օգտագործումն է: Եթե օրգանիզմը բավարար չափով խոնավություն չի ունենում, երիկամների արյան հոսքը դանդաղում է, ինչը հանգեցնում է արյան մեջ տոքսինների կուտակման:

3. աղի մեծ քանակությամբ օգտագործումը

Աղը կարևոր է օրգանիզմի համար, սակայն բժիշկները պնդում են, որ պետք է սահմանափակել դրա ընդունումը: Մեծ քանակությամբ օգտագործումը կարող է բարձրացնել արյան ճնշումը և ճնշում գործադրել երիկամների վրա: Օրական չպետք է օգտագործել 5.8 գրամից ավելի աղ:

4. ցավազրկողների կանոնավոր օգտագործումը

Դեղամիջոցների մեծ մասն ունի կողմնակի ազդեցություն և կարող է վնասակար լինել նաև երիկամների համար:

5. չափազանց շատ սպիտակուցների օգտագործումը

Սպիտակուցները լավ են օրգանիզմի համար, բայց կարմիր մսի և սպիտակուցներով հարուստ այլ սննդամթերքների օգտագործումը կարող են մեծացնել երիկամային հիվանդությունների զարգացման վտանգը:

6. չափից շատ ալկոհոլի օգտագործումը

Չափից շատ ալկոհոլի օգտագործումը կարող է վնասել երիկամները: Ալկոհոլը հարուստ է տոքսիններով, որը ճնշում է երիկամները և վնասում դրանք:

7. չափից շատ կոֆեինի օգտագործումը

Կոֆեինի մեծ քանակությամբ օգտագործումը ոչ միայն բարձրացնում է արյան ճնշումը, այլև ճնշում է գործադրում երիկամների վրա և կանոնավոր օգտագործումը կարող է վնասել երիկամները:

8. տարածված վարակների անտեսումը

Վարակների, մասնավորապես՝ մրսածության, հազի, ֆարինգիտի անտեսումը կարող է վնասել երիկամները: Մարդիկ, ովքեր ունեն երիկամների հետ կապված խնդիրներ ավելի զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ և ավելի հաճախ են հիվանդանում:
 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 2597 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ