Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-01
Главная » 2016 » Декабрь » 7 » 10 օգտակար բաղադրիչ՝ թեյին ավելացնելու համար
loading...
2:03 PM
10 օգտակար բաղադրիչ՝ թեյին ավելացնելու համար

Այս բաղադրիչներով համեմված թեյերը տաքացնում են, բուժում և թարմացնում:

1. Անիսոնի պտուղներ
Անիսոնը հիանալի պայքարում է թոքերի, կոկորդի, ինչպես նաև աղիների և երիկամների բորբոքային հիվանդությունների դեմ: Բացի այդ այն նաև հաճելի համ ունի:

2. Մոշի կամ հաղարջի չորացրած պտուղներ
Այս հատապտուղներով թեյն ունի մաքրող հատկություններ, օգնում է կանխարգելել ստամոքսաաղիքային տրակտի խրոնիկ հիվանդությունները:

3. Ժասմինի ծաղիկներ
Ժասմինը շատ արդյունավետ է ուժերի անկման, տկարության, խրոնիկ հոգնածության համախտանիշի դեպքում: Այն բարձրացնում է ցածր ճնշումը, վերացնում ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումը:

4. Կոճապղպեղի արմատ
Սա տոնուսը բարձրացնող ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, որն ընդունակ է ակտիվացնել նյութափոխանակությունը և տաքացնել ձմեռային ցուրտ օրերին: Քերեք մի կտոր կոճապղպեղ և ավելացրեք թեյին:

5. Վաղենակի (календула) ծաղիկներ
Վերացնում են կոկորդի ցավը, քանի որ ունեն մանրէասպան հատկություն:

6. Նարդոսի (лаванда) ծաղիկներ
Շատ արդյունավետ միջոց է նևրոզի, սթրեսների և դեպրեսիայի ժամանակ: Ջղակծկումները վերացնող ուժեղ հանգստացնող միջոց է:

7. Դաղձ
Դաղձով թեյի մասին բլորը գիտեն: Քիչ միջոցներ կան, որոնք այնպես են հանգստացնում, ինչպես դաղձը: Նրա բույրը թուլացնում է քնից առաջ, հանգստացնում է բրոնխիալ հազը, մրսածության ժամանակ իջեցնում է ջերմությունը:

8. Ցիտրուսների չորացրած կլեպներ
Չորացրեք կիտրոնի, նարնջի և այլ ցիտրուսային մրգերի կլեպները: Դրանք թեյի մեջ ավելացնելով՝ կստանաք ոչ միայն բուրավետ, այլ նաև շատ օգտակար և վիտամիններով հարուստ ըմպելիք:

9. Դարչին
Դարչինը բարձրացնում է տրամադրությունը, հանում է ներվային լարվածությունը և հոգնածությունը, լավացնում է օրգանիզմում օգտակար նյութերի տեղափոխումը: Իդեալական տարբերակ է արագ թարմանալու և դիմադրողականությունը բարձրացնելու համար:

10. Մասուր
Մասուրը, առանց չափազանցության, պարունակում է տասնյակ օգտակար միկրոէլեմենտներ և վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նորմալ կենսագործունեության համար: Այն ամրացնում է դիմադրողականությունը, դրական է ազդում ստամոքսաաղիքային համակարգի վրա: Օգնում է լյարդի, երիկամների, միզուղիների և աղիքների հիվանդությունների ժամանակ:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 492 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->