Տարվա հակաթրենդները` դիմահարդարները նշել են 3 հնացած թրենդ - 7 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2016 » Декабрь » 7 » Տարվա հակաթրենդները` դիմահարդարները նշել են 3 հնացած թրենդ
loading...
3:06 PM
Տարվա հակաթրենդները` դիմահարդարները նշել են 3 հնացած թրենդ

Դիմահարդար Ջուլիանա Կայը, ով աշխատում է Նատալի Փորթմանի և Ջենիֆեր Լոուրենսի հետ, ասել է ինչը արդեն արդիական չէ:

Դրեք մի կողմ կոնտուրինգի միջոցները, սպոնժները։

- Ես պարտավոր եմ դա ասել: Շատերը մոռացել են ինչի համար է եղել դիմահարդարումը ի սկզբանե: Հիշեցնեմ՝ դիմահարդարումը պետք է ընդգծի ձեր բնական գեղեցկությունը: Վերջ: Մնացածը արդեն դիմահարդարում չէ, այլ գրիմ: Վերջինս հենց հորինվել է նրա համար որպեսզի փոխի արտաքինը` վերափոխելով լրիվ այլ մարդու: Դիմահարդարումը, որը յուրահատուկ մարդուց դարձնում է միջին տարբերակ, վատ դիմահարդարում է: Անփայլ մաշկը, լայն հոնքերը, կոնտուրինգը, գլիթերները և դնովի թարթիչները դա դիմահարդարում չէ: Ահա ինչպիսի թրենդներից պետք է արդեն հրաժարվել:

Տոն, կարմրաներկ, դիմափոշի փայլուն մասնիկներով

600x580

- Երբ մենք, դիմահարդարներս, մտածում էինք ինչպես ընդգծել մաշկի փայլը, այն դարձնել փայլուն առողջ, մենք չէինք էլ մտածում, որ բոլորը կսկսեն փայլեր քսել և կգտնեն, որ դա նորաձև է: Քչերին է հաջողվում ճիշտ յուրացնել հայլայթեր քսելու տեխնոլոգիան, այդ պատճառով այն 99% դեպքում անկապ է նայվում: Թողեք դրանք պրոֆեսիոնալներին պոդիումային կերպարների համար:

Հաստ ունքեր

600x580

- Եթե դուք բնականից ունեք լայն, խիտ ունքեր մի ներկեք դրանք: Ստվերաներկը և մատիտները ստեղծված են նրանց համար, ում բախտը այնքան էլ չի բերել: Չափանիշը հստակ է` մազիկների արանքում պետք է երևա մաշկը, դա նորմալ է, դա բնական է: Եվ դա նորաձև է, ի տարբերություն հաստ քսված «կիսալուսինների:

Դասական դիմահարդարում գումարած ժամանակակից սանրվածք

600x580

- Այս համադրությունը այնպիսի տպավորություն է թողնում իբրև տատիկը հանկարծակի որոշել է մոդայիկ սանրվածք անել, առանց հաշվի առնելու, որ դա նրա տարիքին չի համապատասխանում: Ռետրո ոճի դիմահարդարումը կարող է հետաքրքիր լուծում լինել միայն այն դեպքում, երբ այն համադրվում է սանրվածքի և հագուստի հետ: Մնացած դեպքերում այն անկապ է նայվում:

Աղբյուր` LADYNEWS.am

 
Просмотров: 474 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ