6 ամենատարածված սխալները, որոնք մարդիկ կատարում են գրիպը բուժելու ընթացքում - 7 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Декабрь » 7 » 6 ամենատարածված սխալները, որոնք մարդիկ կատարում են գրիպը բուժելու ընթացքում
loading...
3:51 PM
6 ամենատարածված սխալները, որոնք մարդիկ կատարում են գրիպը բուժելու ընթացքում


Գրիպի բուժումը շատ կարևոր, սակայն ոչ այդքան հեշտ գործընթաց է, քանի որ, ի տարբերություն սուր շնչառական այլ վարակների, գրիպը կարող է շատ արագ զարգանալ և առաջացնել լուրջ բարդություններ:

 

Ինչպես բուժել գրիպը

 

Շատ կարևոր է, որ բուժումը լինի ժամանակին և ճիշտ միջոցներով: Գիրպի բուժմանը վերաբերող տեղեկատվությունը, բարեբախտաբար, շատ է, սակայն ոմանք միևնույն է շարունակում են սխալ բուժվել:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 ամենատարածված սխալները, որոնք մարդիկ կատարում են գրիպը բուժելու ընթացքում:

 

1. Գրիպն անցկացնել «ոտքի վրա»

 

Շատերը սխալմամբ կարծում են, որ հիվանդությունն ինքն իրեն կանցնի և ակտիվ կերպով սկսում են ընդունել ջերմիջեցնող դեղամիջոցներ և միանգամից մի քանի հիվանդությունների համար նախատեսված դեղեր, որոնք թույլ են տալիս բարելավել ինքնազգացողությունը:

 

Հարկ է հիշել, որ գրիպը օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, ուստի այս դեպքում ոչ միայն վարակվում են շրջապատի մարդիկ, այլև հիվանդի վիճակն է էլ ավելի վատանում, քանի որ վիրուսը շատ ավելի ուժեղ է «հարվածում» և ազդում է նույնիսկ կենսական նշանակության օրգանների վրա:

 

Ոչ շատ ծանր գիրպն ինքն իրեն կանցնի, սակայն անկախ ամեն ինչից հարկ է հիշել, որ գրիպի դեպքում անկողնային ռեժիմը պարտադիր է:

 

2. Հրաժարվել բժշկի օգնությունից

 

Հաճախ հիվանդները զբաղվում են ինքնաբուժությամբ, սակայն սա շատ մեծ սխալ է: Գրպի դեպքում բուժօգնությունը պարտադիր է, քանի որ հիվանդի վիճակը վերահսկել է պետք: Գրիպը կարող է լուրջ բարդությունների առաջացնել: Օրինակ կարող է առաջանալ թոքաբորբ, ինչի հետևանքները կարող են մահացու լինել:

 

3. Ընդունել հակաբիոտիկներ

 

Գրիպը ոչ մի դեպքում չի կարելի բուժել հակաբիոտիկներով, քանի որ դրանք վերացնում են բակտերիաները, սակայն ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա:

 

Գրիպի բարդություններից խուսափելու համար հակաբիոտիկներ ընդունելը նույնպես սխալ է, քանի որ այդ դեպքում օրգանիզմի բակտերիաները կայունություն ձեռք կբերեն և վարակների բուժումը հետագայում էլ ավելի կդժվարանա:

 

4. Տաք ըմպելիքներ

 

Վիտամին C պարունակող թեյերը, մորսերն ու կոմպոտներն իսկապես բարելավում են վիճակը: Դրանք նաև նվազեցնում են արյան թթվայնացումը, օգնում են ավելի հեշտ հաղթահարել մկանային ցավերն ու հոգնածությունը: Սակայն այս ամենին կարելի է հասնել միայն գոլ ըմպելիքների օգնությամբ, այլ ոչ թե տաք:

 

Իմունային համակարգի աշխատանքը խթանող տնական միջոցներն օգնում են ամրապնդել օրգանիզմի պաշտպանական ուժերը

 

5. Ալկոհոլ

 

Գրիպը ալկոհոլային ընպելիքներով բուժելն ամենամեծ սխալներից է, որ կարող հիվանդը թույլ տալ: Հարկ է հիշել, որ ալկոհոլն օրգանիզմի համար թունավոր է, ինչպես և գրիպի վիրուսը:

 

6. Տաք հագուստն ու ծածկոցներ

 

Դողի ու թուլության դեպքում տաք հագուստի և ծածկոցների կարիք զգալը նորմալ է, սակայն պետք չէ նստել փակ ու չօդափոխվող սենյակում: Հարկավոր է հիշել, որ սենյակի ջերմաստիճնը պետք է լինի 18-20 աստիճան, քանի որ այդ դեպքում մարդը և՛ շատ ավելի հեշտ է քնում, և՛ շատ ավելի արագ է ապաքինվում: 3-5 րոպե գոլ ջրով ցնցուղ ընդունելը նույնպես շատ օգտակար կլինի, սակայն հարկավոր է հրաժարվել տաք լոգանքից:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 1310 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ