Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-11-21
Главная » 2016 » Декабрь » 8 » Օճառով լվացվելը վտանգավոր է առողջության համար
loading...
5:07 PM
Օճառով լվացվելը վտանգավոր է առողջության համար
1

Ամերիկյան բժիշկ Ռոբին Չատկանը նշում է, որ հակաբակտերիալ օճառի մշտական օգտագործումից կարող է վատանալ առողջությունը։ Մաքրությունը, ըստ նրա, կարելի է պահպանել սովորական ջրով շփելով կամ փափուկ օճառ օգտագործելով, որը բաղկացած է օրգանական կոմպոնենտներից։ 

 

 

Օրվա սխալ ռեժիմի, սխալ սնման, ծխելու, ոչ ռեգուլյար սնվելու, ալկոհոլի հետ նույն շարքում  կարելի է  դասել հակաբակտերիալ օճառով լվացվելը։

Մինչ բոլորը մտածում են, որ հակաբակտերիալ օճառը նպաստում է մաշկի մաքրմանը բակտերիաներից և տհաճ հոտերից, իրականում դրա բաղադրությունում կան ագրեսիվ քիմիկատներ, որոնց պատճառով օրգանիզմը կորցնում է լավ բակտերիաները վատից տարբերելու հատկությունը։

Ամեն օր հակաբակտերիալ օճառով լողանալը ոչնչացնում է այն բակտերիաները, որոնք պաշտպանում են մաշկը ցանից և էկզեմայից։ Այդ պատճառով ավելի լավ է երեկոյան լողանալ միայն ջրով։ Չատկանը նշում է, որ կեղտից մարդիկ չեն կարող հիվանադանալ, այնինչ բակտերիաների բալանսի խախտումից իմունիտետը կարող է  թուլանալ։

Սակայն պետք է հատկապես հոգ տանել մաքրության մասին, երբ դուք շփվում եք հիվանդ մարդկանց հետ։ Մրսածության և հարբուխի ժամանակ  պետք է լինել մաքսիմալ զգույշ և հնարավորինս հաճախակի լվալ ձեռքերը օճառով։

http://mypage.am/post/ocharov-lvacvely-vtangavor-e-aroghjoutyan-hamar

Просмотров: 3767 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ