Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-08-20
Главная » 2016 » Декабрь » 9 » Ի՞ նչ սև կատու է անցել Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի միջև
loading...
4:44 PM
Ի՞ նչ սև կատու է անցել Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի միջև

Երբ  ԶԼՄ-ները նոր էին սկսել հայտնել մոդել Իրինա Շեյքի և  ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուի  բաժանման մասին, որպես իրենց խոսքերի երաշխիք նշում էին այն փաստը, որ աշխարհահռչակ երկու դեմքերը Instagram-ի իրենց էջերում այլևս միմյանց չեն հետևում: Որքան էլ որ տարօրինակ է թվում, բայց հենց այդ հանգամանքն էլ շատերին ստիպեց հավատալ, որ  հայտնի աստղային զույգն իսկապես բաժանվել է, ինչը հետագայում նաև հաստատվեց հենց նրանց կողմից: 

 

Ինչ խոսք, վերը նշված օրինակը ևս մեկ անգամ հաստատում է, որ 21-րդ դարում` առավելապես մեր օրերում, սոցցանցերը դադարել են ոչ իրական` վիրտուալ լինել: Ընդամենը մեկ հպման շնորհիվ համացանցային հարթակում մարդիկ  երբեմն բառիս բուն իմաստով շփոթում են իրականն ու ոչ իրականը,  միմյանց  սեր խոստովանում,  վիճում, ինչ-որ բաներ հասկացնում և այդպես շարունակ: Նույնիսկ մեր օրերը լավագույնս ներկայացնող անեկդոտներից մեկի համաձայն` տարիներ անց երեխաները մանկապարտեզում միմյանց պետք է  հարցնեն, թե իրենց ծնողները որ սոցիալական ցանցում են միմյանց հետ ծանոթացել:

 

Իհարկե, համացանցային առօրյան չէր կարող չներխուժել նաև հայկական շոու բիզնես, հատկապես որ երկար տարիներ է, ինչ այդ տիրույթում միմյանց դեմ պատերազմում են  Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի մոլի երկրպագուները` փորձելով հասկանալ, թե ով է հայկական փոփի թագուհին, ով է ում նմանակում և ում դիտումներն են ավելի շատ: 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Просмотров: 1189 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar