Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-08-20
Главная » 2016 » Декабрь » 9 » Ընկույզներն օգնում են նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը. գիտնականներ
loading...
6:42 PM
Ընկույզներն օգնում են նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը. գիտնականներ

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օրական մի բուռ հունական ընկույզ ուտելն օգնում է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

Գիտնականները վերլուծել են 29 հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ ավելի քան 800 հազար մարդ, և պարզել, որ այն մասնակիցների մոտ, որոնք պարբերաբար ընկույզ են ուտում, սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանակությունը ցածր է 30%-ով, վաղաժամ մահվան հավանականությունը՝ 22%-ով, իսկ քաղցկեղինը 15%-ով:

 

Բացի այդ, հաճախակի ընկույզ օգտագործող մասնակիցների մոտ 40%-ով ցածր էր շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը և երկու անգամ ցածր շնչառական հիվանդություններից մահանալու հավանականությունը: Գիտնականների կարծիքով՝ սա պայմանավորված է ընկույզներում պարունակվող նյութերով (մանրաթելեր, մագնեզիում, պոլիչհագեցած ճարպաթթուներ և հակաօքսիդանտներ):

 

Այդ նյութերը կարող են նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունն ու իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ գլխուղեղի կաթվածից ամենից լավ պաշտպանում է գետնանուշը, իսկ քաղցկեղից պնդուկը: Սակայն գիտնականները զգուշացնում են, որ ընկուզեղենի չարաշահումը ոչ մի օգուտ չի տա:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 763 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar