Երակների վարիկոզ լայնացումից ազատվելու ժողովրդական 11 լավագույն միջոցները - 9 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-03-27
Главная » 2016 » Декабрь » 9 » Երակների վարիկոզ լայնացումից ազատվելու ժողովրդական 11 լավագույն միջոցները
loading...
7:23 PM
Երակների վարիկոզ լայնացումից ազատվելու ժողովրդական 11 լավագույն միջոցները


 

 

Վարիկոզը հիվանդություն է, որից  հիմնականում տառապում են տարեց  կանայք: Սակայն այն երբեմն արտահայտվում է նաև տղամարդկանց մոտ: Այդ հիվանդությունը էսթետիկ տեսանկյունից  տգեղ է և շատ ցավոտ:

Ոտքերի վրա երակների վարիկոզ լայնացումը նկատվում է այն ժամանակ, երբ մարդու արյունատար  համակարգը սկսում է խցանել անոթները, որն էլ միանշանակ հանգեցնում է արյան հոսքի խախտման: Երբեմն նման խնդրից ազատվելու համար հարկավոր է  լինում վիրահատություն:

Սակայն ինչպես   նշում է fithacker.ru-ն, գոյություն ունեն ժողովրդական մի շարք միջոցներ, ինչպես նաև  սովորական մթերքներ, որոնք կարող են,  եթե ոչ օգնել ազատվել խնդրից, ապա գոնե  թուլացնել վերջինիս առավել տհաճ դրսևորումները:

1. Չիլիական պղպեղ

Մի շարք դիետոլոգներ խորհուրդ են տալիս սննդի մեջ օգտագործել կծու չիլիական պղպեղ, քանի որ նրանում առկա  նյութը նպաստում է  արյան շրջանառության կարգավորմանն ու խցանված անոթների գործածման:

2.Սխտոր

Եթե ինչ–ինչ պատճառներով չեք կարող սննդակարգի մեջ օգտագործել կարմիր կծու պղպեղը, ապա կարող եք օգտագործել սխտոր, որը հիանալի  կանխում է բորբոքային պրոցեսները, որոնք հիմնականում առաջանում են երակներում արյան  շրջանառության  խանգարման  հետևանքով: Այն կարող եք սննդի մեջ օգտագործել ձեր նախընտրած տարբերակով, իսկ եթե դուք չեք կարողանում նաև օգտագործել սխտոր, ապա կարող եք այն բաժանել մի քանի մասի ու  տրորել դրանով ախտահարված երակները: Բացի այդ կարող եք  մի քանի պճեղ սխտորի վրա լցնել օղի ու  ստացված թուրմով  շաբաթական 4 անգամ մերսել ոտքերը:

3. Խնձորի քացախ

Մաքուր թանզիվե անձեռոցիկը թրջեք խնձորի քացախի մեջ  ու դրեք այն երակների վրա: Թողեք այն մի քանի րոպե:Կարող եք այդ պրոցեսի ժամանակ մի թեթև տրորել ախտահարված հատվածները, սակայն  աշխատեք մերսումը սկսել ներքևից ու աստիճանաբար բարձրանալ վերև:

4. Հալվե

Այս բույսը օժտված  է  սառեցնող ու հանգստացնող ազդեցությամբ: Իսկ եթե հալվեյի քսուքը տաքացնել, ապա այն կնպաստի նաև երակների բարելավման: Այդ քսուքը ոտքերի վրա քսեք քնելուց առաջ ու թողեք այդպես ամբողջ գիշեր: 

 

Բաղադրատոմսեր, որոնք հնարավոր է  շատ արագ պատրաստել տանը

 

Ձեզ  ենք ներկայացնում 2 բաղադրատոմս, որոնք ոչ միայն շատ արդյունավետ են, այլ նաև շատ  հեշտ են պատրաստվում:

 

5. Տերևներով եփուկ

Վերցրեք 2 լիտր սառը ջուր , ավելացրեք այնտեղ դափնու, երիցուկի  ու անանուխի տերևներ ու եփեք: Ջուրը եռալուց հետո, գազօջախն  անջատեք ու  թողեք այն թրմվի 5 րոպե: Ապա ստացված հեղուկով մերսեք խնդրահարույց հատվածները, կարող եք նաև եփուկը լցնել տաշտակի մեջ ու ոտքերի վաննա ընդունել: Արդյունքն ուժեղացնելու համար, եփուկի մեջ կարող եք ավելացնել մի փոքր կերակրի սոդա:

 

6. Քսուքի բաղադրատոմս

 

Վերցրեք մի փոքր հալվեյի դոնդող, գազարի ու խնձորի քացախ ու լցրեք այդ ամենը հարիչի մեջ ու հարեք այնքան, մինչև որ այն դառնա քսուքանման զանգված: Ստացված մածուկը քսեք ախտահարված հատվածների վրա, թողեք 30 րոպե, որից հետո  լվացեք սառը ջրով:
Եթե այնուամենայնիվ այդ մեթոդները ձեզ չեն բավականացնում, ապա կարող եք փորձել մի քանի միջոցներ, որոնք չեն պահանջում առանձնահատուկ ջանքեր:

7. Անուշահոտ յուղեր

 

Փորձեք ախտահարված հատվածների վրա քսել անուշահոտ յուղեր, սակայն չմոռանաք ոտքերը մերսել, ինչը շատ կարևոր է  երակների վարիկոզ լայնացման դեպքում, և մերսելն անհրաժեշտ է  սկսել ոտքերի ներքևի հատվածից՝ ոտնաթաթերից, ու աստիճանաբար վեր բարձրանալ: Մերսման ժամանակ աշխատեք շատ չսեղմել, այլ կատարեք քնքուշ շրջանաձև շարժումներ: Ցանկալի է դա կատարել քնելուց առաջ:

 

8. Կանաչ կավով քսուք

 

Խառնեք  կանաչ կավը ոչ մեծ քանակությամբ ջրի հետ ու ստացված քսուքը,  քնելուց առաջ,  քսեք ախտահարված հատվածների վրա   ու թողեք այդպես ամբողջ գիշեր: Առավոտյան մաքրեք քսուքը սովորական օճառով:

 

9.  Շագանակի կեղեևով թեյ

 

Լցրեք 50 գրամ շագանակի կեղև 1 լիտր ջրի մեջ ու եռացրեք այն 10 րոպե: Այս թեյի օգտագործումը թույլ է տալիս կրճատել ոտքերի այտուցվածությունը:

 

10. Բուժիչ վանաններ

 

Տաշտակի մեջ լցրեք գոլ ջուր, ավելացրեք ծովի աղ ու 1 բաժակ խնձորի քացախ: Ոտքերը դրեք ջրի մեջ ու այդպես պահեք մոտավորապես 20 րոպե: Կարող եք նաև այդ ընթացքում մի փոքր մերսել ոտքերը:

 

11.  Մի մոռացեք նաև ճիշտ սննդակարգի մասին

 

Որպես կանոն, ավելորդ քաշը միայն ավելացնում է երակների վարիկոզ լայնացման հավանականությունը: Այդ պատճառով, հետևեք ձեր սննդակարգին, հարստացրեք այն սպիտակուցներով  հարուստ տարբեր տեսակի մթերքներով,  մրգերով ու բանջարեղեններով:

Просмотров: 695 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ