Ինչպես մերսել դեմքն ու պարանոցը՝ կնճիռներից ազատվելու համար - 9 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-03-25
Главная » 2016 » Декабрь » 9 » Ինչպես մերսել դեմքն ու պարանոցը՝ կնճիռներից ազատվելու համար
loading...
7:34 PM
Ինչպես մերսել դեմքն ու պարանոցը՝ կնճիռներից ազատվելու համար


 

 

1.    Ճակատի մերսում

 

1

 

Մատների ծայրերով շրջանաձև շարժումներով մերսել ճակատը: Մերսումը սկսել մեջտեղի հատվածից և դանդաղ շարժվել դեպի քունքերը: Շարժումները պետք լինեն դանդաղ ու հանգիստ: Կրկնել 3 անգամ:

 

2.    Մերսել հոնքերի միջև եղած հատվածը

 

8

 

Որպեսզի հոնքերի միջև եղած հատվածում ավելորդ կնճիռներ չառաջանան, հարկավեր է ամեն օր ցուցամատով ու միջնամատով մերսել այդ հատվածը՝ դանդաղ շարժվելով դեպի քթի թևերը: Կրկնել 5-6 անգամ յուրաքանչյուր ուղղությամբ:

 

3.    Մերսել քթի շուրջը

 

4

 

Հարկավոր է նուրբ շարժումներով մերսել քթի շուրջը եղած հատվածը:

 

4.    Մերսել աչքերի շուրջը

 

6

 

Փակել աչքերը, հանգստանալ, այնուհետև մատների ծայրերով մեղմորեն սեղմել աչքերի ներքին անկյունները և մատներով սահել վերին և ստորին կոպերի վրայով՝ շրջանաձև մերսելով մաշկը:

 

5.    Մերսել շուրթերի շուրջը

 

7

 

Միջնամատն ու մատնեմատը դնել կզակի և ստորին շուրթի միջև եղած խորը հատվածում և սահուն շարժումներով շարժվել դեպի շուրթերի անկյունները, այնուհետև դեպի վերին շուրթի մեջտեղի հատվածը: Կրկնել 3 անգամ:

 

6.    Մերսել այտերը

 

5

 

Ցուցամատով ու միջնամատով շրջանաձև շարժումներով մերսել այտերը՝ շարժվելով վերին շուրթից դեպի ականջների բլթակները, այնուհետև՝ կզակի մեջտեղի հատվածից դեպի ականջների բլթակները: Կրկնել նույնը նաև փքած այտերով:

 

7.    Մերսել պարանոցը

 

3

 

Ձեռքերի ափերով զգուշորեն մերսել պարանոցի մաշկը՝ սահուն շարժումներով շարժվելով անրակներից դեպի կզակը: Պետք չէ սեղմել. շարժումները պետք սահուն լինեն:

 

8.    Մերսել դեմքը

 

2

 

Ցուցամատով ու միջնամատով մի փոքր սեղմելով մերսել մաշկը՝ շարժվելով աջ ականջից դեպի կզակը, այնուհետև կզակից դեպի ձախ ականջը: Կատարել նույն շարժումը նաև հակառակ ուղղությամբ: Կրկնել 2 անգամ:

 

9.    Մերսել կզակը

 

Ծալած մատների ոսկրային հատվածներով մի փոքր սեղմելով մերսել կզակը՝ շարժվելով ձախ ականջից դեպի աջը, այնուհետև հակառակ ուղղությամբ: Կրկնել 4-5 անգամ:

 

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

Просмотров: 1212 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ