Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-09-20
Главная » 2016 » Декабрь » 9 » Տղամարդկանց հանդեպ սիրո 12 պատվիրան, որոնք կփոխեն ձեր հարաբերությունները
loading...
7:55 PM
Տղամարդկանց հանդեպ սիրո 12 պատվիրան, որոնք կփոխեն ձեր հարաբերությունները


Պատվիրաններ, որոնք կհուշեն, թե ինչպես պետք է սիրել տղամարդուն: 

1. Ընտրե´ք նրան 


Ընտրեք նրան, ում հոգին շատ մոտ է ձերին, ով տեսնում է ձեզ այնպես, ինչպես կաք և այնքան քաջ է, որ նրա մտավախությունները դուք չեք տեսնում:


2. Ընդունե´ք նրան այնպիսին, ինչպիսին կա


Ընդունեք դեպի ձեզ մեկնած ձեռք և զգուշորեն տարեք դեպի ձեր սիրտը, որտեղ նա իրեն հանգիստ և հարմարավետ կզգա:


3. Վառե´ք նրա ծանր բեռը ձեր ներսի կրակով


Նայեք նրա աչքերի մեջ և որքան հնարավոր է՝ խորությամբ զննեք հոգին, քանզի միայն այդ ժամանակ կտենեք, թե ինչ է այնտեղ իրականում թաքնված:


4. Բացահայտե´ք նրան


Զննե´ք նրան, բացահայտեք այն ամենը, ինչի միջով ստիպված է եղել անցնել, փորձեք տեսնել նրա տառապանքները և գործած մեղքը, սակայն՝ առանց քննադատության և հիշաչարության:


5. Զգացե´ք նրան


Կարողացե´ք բժշկել հին և խորը վերքերը՝ առանց վեճերի և զայրույթի:

 

6. Կանացիությու´ն նվիրեք նրան

 


Նստեք նրա առջև ձեր կանացիության ողջ վեհությամբ և զիջողաբար թույլ տվեք նրան՝ քայլ անել դեպի ձեզ:


7. Զինվեք իմաստությա´մբ


Նստեք և խաղաղությամբ սպասեք նրա վերադարձին:


8. Մի´ փորձեք խորամանկել

 

Մի´ փորձեք նրան խաբել հնարքների, նենգ քայլերի, խաբեության միջոցով: Դա կանացիություն չէ, այլ՝ վրեժ:

 

 9. Նրա համար եղեք ինչպես մայր

 

Կարևոր չէ՝ ստացե՞լ է այն մայրական ջերմությունը, որ տալիս են միայն մայրերը, նրան իրական մոր կերպար ցույց տվեք:

 

10. Պահպանե´ք նրան, առաջնորդե´ք

 

Մի´ պատժեք նրան ձեզ հասցրած վերքերի համար, արցունքներով մաքրագործեք այն ինչպես քաղցր գետը և ազատ արձակեք այդ զգացմունքներին դեպի իրենց տուն:

 

11. Սիրե´ք նրան այնքան, որպեսզի մերկ և բաց լինեք

  

Եղեք բավական համարձակ, որպեսզի թույլ լինեք, և թույլ տվեք նրան՝ հոգ տանել ձեր մասին: Հնարավորություն տվեք նրան՝ հասկանալ, որ կարող է օգնել և պաշտպանել ձեզ: Թույլ տվեք նրան՝ ամուր գրկել ձեզ և վստահեք նրան, եթե նույնիսկ՝ մինչ այդ հազարավոր անգամ վրավորել կամ ցավեցրել է:

 

12. Աջակցե´ք, կերակրե´ք, լսե´ք և բուժե´ք նրան

  

Իսկ նա իր հերթին կփայփայի, կպահպանի և կպաշտպանի ձեզ իր ուժեղ ձեռքերով, հստակ մտքերով և մտադրություններով:

http://med.tert.am/am/news/2016/12/08/siro-patviran/28147

Просмотров: 671 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar