Կաթնաշոռային դիետիկ կարկանդակի բաղադրատոմս քաղցրասերների համար - 9 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2016 » Декабрь » 9 » Կաթնաշոռային դիետիկ կարկանդակի բաղադրատոմս քաղցրասերների համար
loading...
8:53 PM
Կաթնաշոռային դիետիկ կարկանդակի բաղադրատոմս քաղցրասերների համար

Եթե դուք ցանկանում եք նիհարել, սակայն համեղ քաղցրավենիքից չեք կարողանում հրաժարվել, ապա այս կարկանդակի օգնությամբ կարող եք համատեղել հաճելին օգտակարի հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համեղ ու դիետիկ կաթնաշոռային կարկանդակի բաղադրատոմսը, որի 100 գրամում պարունակվում է ընդամենը 69.41 կկալ:

 

Բաղադրությունը.

 

Խմորի համար.

 

•          180 գրամ անյուղ կաթնաշոռ,

 

•          70 գրամ աղացած վարսակ,

 

•          10 գրամ ցորենի թեփ,

 

•          մեղրախոտ (ստեվիա(վաճառվում է դեղատներում)):

 

Միջուկի համար.

 

•          1 հատ ձու,

 

•          360 գրամ անյուղ կաթնաշոռ,

 

•          300 գրամ սառեցրած հատապտուղներ (ըստ ճաշակի),

 

•          մեղրախոտ

 

Պատրաստման եղանակը.

 

Խմորը պատրաստելու համար լավ խառնել բոլոր բաղադրիչները և լցնել թավայի մեջ՝ եզրերը մի փոքր բարձ անելով: Մոտ 10 րոպե թխել ջեռոցում (180º):

 

Միջուկի պատրաստման համար հարկավոր է բոլոր բաղադրիչները (բացի հատապտուղներից) լավ հարել հարիչով, այնուհետև պատրաստի կաթնաշոռային միջուկին ավելացնել հատապտուղները, խառնել, լցնել խմորի «զամբյուղի» մեջ և ևս 30 րոպե թխել ջեռոցում: Կարկանդակը ջեռոցից հանելուց հետո հարկավոր է թողնել այն թավայի մեջ մինչև սառի:

 

Նյութի աղբյուրը՝ «Наслаждаться здоровьем.» ֆեյսբուքյան էջ

 

Просмотров: 783 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ