Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-07-24
Главная » 2016 » Декабрь » 10 » Նրբաբլիթներ կաթնաշոռով
loading...
2:58 PM
Նրբաբլիթներ կաթնաշոռով

Թվում է, թե կաթնաշոռով նրբաբլիթներով ոչ մեկին չեք զարմացնի: Սակայն իրականում, եթե պատրաստեք այն ոչ ավանդական եղանակով, ապա հաճելիորեն կարող եք զարմացնել և թխվածքի սիրահարներին, և գայթակղել դիետա պահողներին: Ուղղակի անհնար է դիմակայել:

Նրբաբլիթներն այս բաղադրատոմսով հալչում են բերանում և այս ամենը այն պատճառով, որ նրանց պատրաստում են կաթով և օսլայով: Անպայման փորձեք:

Բաղադրիչներ․

- Ձու՝ 6 հատ
- Կաթ՝ 0,5 լ
- Օսլա՝ 5-6 ճաշի գդալ
- Ձիթայուղ՝ 1 ճաշի գդալ
- Կաթնաշոռ՝ 300 գր
- Շաքարավազ՝ ըստ ճաշակի
- Թթվասեր՝ ըստ ճաշակի
- Սերուցքային կարագ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

600x580

1. Հարեք 5 ձու շաքարավազի հետ:

2. Այնուհետև ավելացրեք օսլա, մշտապես խառնելով զանգվածը: Գնդիկներ չպետք է լինեն:

3. Լցրեք կաթը և ձիթայուղը: Խառնեք, թողեք 15 րոպե: Խմորը ջրիկ պետք է լինի:

4. Թավայի վրա ձիթայուղ քսեք մեկ անգամ: Տապակեք նրբաբլիթները միայն մեկ կողմից:

5. Պատրաստեք լցոնը. խառնեք կաթնաշոռը շաքարավազի և 1 ձվի հետ: Ցանկության դեպքում կարող եք չամիչ ավելացնել:

6. Պատրաստի նրբաբլիթների վրա լցրեք կաթնաշոռային լցոնը: Փաթաթեք այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս:

7. Դրեք թավայի մեջ, ամեն մի շերտին քսելով թթվասեր և հալեցրած սերուցքային կարագ:

8. Դրեք թավան մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 10-15 րոպեյով:

Պատրաստած խմորից կստատցվի մոտավորապես 25 բարակ նրբաբլիթ:

Բարի ախորժակ:

Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 1097 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->