Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2016 » Декабрь » 10 » 4 բան, որոնք չի կարելի անել մարզանքից հետո
loading...
3:19 PM
4 բան, որոնք չի կարելի անել մարզանքից հետո

Յուրաքանչյուր հիմնովի մարզանքից հետո միշտ մնում է իրականացված պարտքի հաճելի զգացողություն, սակայն իրականում հպարտություն զգալը դեռ շուտ է, կա ռիսկ, որ դուք կանեք այնպիսի բան, որը կտրականապես չի կարելի մարզանքից հետո, այլապես ջուրը կգցեք ձեր ջանքերը:

Քնել

Անկախ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից պառկել քնելու միանգամից պարապմունքից հետո կտրականապե սսխալ է: Դինամիկ աէրոբիկ մարզանքից հետո քչերի քունն է տանում: Որպես կանոն օրգանիզմը ստանում է էներգետիկ իմպուլս ողջ օրվա համար:

Յոգայի կամ պիլատեսի պարապմունքները, ընդհակառակը, դեպի քուն են տանում, սակայն պետք է դիմակայել այդ գայթակղությանը: Օրգանիզմը, իսկ մասնավորապես սրտի ռիթմը, հանգստի ավելի սահուն անցման կարիք ունի: Պարապմունից հետո առնվազն երկու ժամ անհրաժեշտ է մինչև քնելը:

600x580

Հեղուկի պակաս

Խմելու մասին կարծիքները տարբեր են: Սակայն միանշանակ է, որ ջրային հաշվեկշիռը պարապմունքներից հետո պետք է պարտադիր լրացնել: Ոմանք նախընտրում են ջուր չօգտագործել սկզբնական շրջանում, այտուցվածություններ չունենալու համար: Սակայն խմել պետք է, այնքան որքան պահանջում է օրգանիզմը: Դա կարևոր է և առողջության, և մարզանքի արդյունքները ամրագրելու համար: Կարևորը խմեք մաքուր ջուր, այլ ոչ հյութեր և այլ քաղցր կամ գազավորված ըմպելիքներ:

600x580

Քաղցած մնալ մարզանքից հետո

Սպորտը շատ էներգիա է խլում, որը պարտադիր պետք է լրացնել, նույնիսկ, եթե ձեր նպատակը քաշ կորցնելն է: Երկար սոված մնալը պարապմունքներից հետո չի բերի ցանկալի արդյունքի: Սակայն չի կարելի նաև հարձակվել ուտելիքի վրա միանգամից մարզասրահից հետո: Մարզումների ժամանակ մենք միացնում ենք սեփական կալորեաների այրման արագացված մեխանիզմը, որը աշխատում է ֆիզիկական ակտիվության դադարից հետո դեռ երկու ժամ: Եթե դուք այդ պահին որոշեք հագեցնել քաղցը, օրգանիզմին կտաք էներգիայի լրացուցիչ աղբյուր և կկանգնեցնեք կալորեաների այրման ընթացքը: Լավագույն տարբերակը ուտել պարապմունքից 1,5-2 ժամ հետո, օրինակ բանջարեղենային աղցան, ձուկ, հավ:

600x580

Սթրեթչինգ

Որպես կանոն ուժային պարապմունքները և աէրոբիկան ավարտում են 5-10 րոպեանոց ձգումներով: Շատերը խուսափում են դրանից, սակայն իզուր: Այս ձգումները արվում են ոչ թե լրացուցիչ ծանրաբեռնվածության համար, այլ հակառակը՝ լիցքաթափման և վերականգման: Մարզումից հետո մկանները դեռ մի քանի ժամ լարված և ակտիվ վիճակում են: Հանգստացնելու համար պարտադիր պետք է ձգվել:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 432 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar