Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2016 » Декабрь » 10 » Խորհուրդներ գինեկոլոգներից. ինչպես պահպանել առողջությունը ցուրտ օրերին
loading...
7:22 PM
Խորհուրդներ գինեկոլոգներից. ինչպես պահպանել առողջությունը ցուրտ օրերին


Ձմեռը շատ վտանգավոր ժամանակահատված է կանանց համար: Ձմռան ամիսների ընթացքում իմունային համակարգը թուլանում է և սրվում են բոլոր քրոնիկ բորբոքային գործընթացները: Վիճակն էլ ավելի չվատացնելու և շատ ավելի վտանգավոր հիվանդություններ ձեռք չբերելու համար հարկավոր է հետևել մասնագետների խորհուրդներին:

Խորհուրդներ կանանց՝ ձմռանն առողջությունը պահպանելու համար

1.    Կրել ճիշտ ներքնազգեստ

Ձմռանը գինեկոլոգները խորհուրդ չեն տալիս անընդհատ կրել սեղմող ներքնազգեստ, քանի որ այն խանգարում է կոնքի հատվածում արյան շրջանառությունը: Լավագույն տարբերակը ամուր բամբակյա ներքնազգեստն ու ոչ շատ հաստ կրծկալն է: Ջերմային ներքնազգեստ հարկավոր է միայն դրսում աշխատելու դեպքում կամ ակտիվ հանգստի ժամանակ: Բացի այդ, հարկավոր է կրել ամուր բնական նյութերից պատրաստված զուգագուլպաներ և հրաժարվել սինթետիկ կտորներից:

2.    Չմրսել

Պետք չէ նստել սառը նստարաններին կամ չափազանց երկար ժամանակ անցկացնել դրսում կանգնած:

3.    Հետևել քաշին

Ձմռանը շատ կանայք գիրանում են, իսկ քաշի տատանումները խանգարում են հորմոնալ բալանսն ու դաշտանային ցիկլը: Ձմռանը հարկավոր է հրաժարվել խիստ դիետաներից: Այս ամիսներին սննդակարգը փոխվում է, ինչի հետևանքով օրգանիզմն ավելի քիչ մանրաթելեր է ստանում: Այս ամենի հետևանքով առաջանում է փորկապություն, ինչն էլ ավելի է վատացնում իրավիճակը:


4.    Տաք հագնվել

Ցուրտ եղանակին ցանկալի է մոռանալ կարճ շապիկների և առհասարակ բարակ հագուստի մասին, քանի որ մրսելու հետևանքով կարող է առաջանալ ցիստիտ կամ ձվարանների բորբոքում: Բացի այդ, ձմռանը չի կարելի կրել նեղ կոշիկ. դրանք դանդաղեցնում են արյան շրջանառությունը, իսկ սառած ոտքերը կարող են դառնալ երիկամներ հիվանդությունների պատճառ:

5.    Չի կարելի սառը վայրից գալիս միանգամիտ տաք ջրի մեջ մտնել

Սա կարող է առաջացնել բորբոքումներ: Փոխարենը հարկավոր է հագնել չոր տաք հագուստ և բրդյա գոլպաներ, խմել կոճապղպեղով տաք թեյ կամ դարչինով կոպուչինո:

6.    Ձմռանը տաք երկրներում չհանգստանալ

Ակլիմատիզացիան կարող է առաջացնել դաշտանային ցիկլի խանգարումներ և նպաստել բորբոքային գործընթացների սրմանը:

7.    Խուսափել վարակներից հղիության ընթացքում

Հղի կանայք պետք է շատ ուշադիր լինեն ձմռանը: Առաջին հերթին՝ շատ վտանգավոր են մերկասառույցները: Բացի այդ, բարձր է նաև վիրուսային հիվանդությունների կամ բակտերիալ վարակների հավանականությունը, ինչը խիստ վտանգավոր է երեխայի համար: Այս ընթացքում հարկավոր է բնական եղանակներով բարձրացնել իմունիտետը, լավ սնվել և խուսափել հասարակական տրանսպորտից և այլ հասարակական վայրերից:

 

Մասնագետների այս խորհուրդները շատ կարևոր են և ոչ մի դեպքում չի կարելի անտեսել դրանք, քանի որ ձմռանը շատ բարձր է լուրջ հիվանդությունների և նույնիսկ անպտղության հավանականությունը:
 

Նյութի աղբյուրը՝ sunny7.ua

Просмотров: 1366 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ