Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-05-27
Главная » 2016 » Декабрь » 10 » Ինչ է կարելի անել և ինչ չի կարելի անել, եթե երխան ջերմում է. 7 ոսկե կանոն
loading...
8:28 PM
Ինչ է կարելի անել և ինչ չի կարելի անել, եթե երխան ջերմում է. 7 ոսկե կանոն


 

 

Բարձր ջերմությունը ոչ միշտ է շատ վատ: Եթե մարդը ջերմում է, ապա նրա օրգանիզմը փորձում է պայքարել վարակների դեմ: Սա օրգանիզմի պաշտպանական մեխանիզմն է, որն օգնում է պայքարել վիրուսների դեմ:

1. Որ դեպերում և ինչպես է պետք իջեցնել երեխայի մարմնի ջերմաստիճանը:


Երեխայի ջերմությունը հարկավոր է իջեցնել, եթե այն 39°C -ից բարձր է: Հարկավոր է իջեցնել մինչև 38.9°C (հետանցքային) (թևատակերում՝ 38.5°C): Որպես ջերմիջեցնող հարկավոր է օգտագործել պարացետամոլ ու իբուպրոֆեն, սակայն ոչ մի դեպքում չօգտագործել ասպիրին՝ հատկապես ջրծաղիկի ժամանակ: Երեխայի հագուստը հարկավոր է հանել և չփաթաթել նրան տաք ծածկոցներով: Սենյակի օդը պետք է մաքուր ու սառը լինի: Բացի այդ, ջերմությունն իջեցնելու համար արդյունավետ կլինի նաև սառը լոգանքը (ջրի ջերմաստիճանը պետք է մարմնի նորմալ ջերմաստիճանին համապատասխան լինի): Ոչ մի դեպքում չի կարելի սպիրտով շփումներ անել՝ հատկապես, եթե երեխան շատ փոքր է: Հարկ է հիշել, որ երեխաների համար ալկոհոլը թույն է:

2. Ինչու երբեմն պարացետամոլն ու իբուպրոֆենը չեն օգնում

Բանը նրանում է, որ երեխաների համար նախատեսված դեղորայքի չափաբաժինը կախված է երեխայի քաշից, իսկ արտադրողները երբեմն սահմանվածից ավելի փոքր չափաբաժին են օգտագործում: Բացի այդ, «6 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված» դեղամիջոցները նույնպես վստահելի չեն, քանի որ չի կարող նույն չափաբաժինը համապատասխան լինել և՛ 8կգ քաշով երեխայի, և՛ 18 կգ քաշով երեխայի համար:

3. Ինչպես հաշվարկել ջերմիջեցնող միջոցի ճիշտ չափաբաժինը

Պարացետամոլի մեկանգամյա օգտագործման չափաբաժինը 15 մգ/կգ-ն է: Սա նշանակում է, որ 10 կգ քաշով երեխայի համար նախատեսված չափաբաժինը 150 մգ-ն է (10կգ Х 15 =150), իսկ 15 կգ քաշով երեխայի համար՝ 225 մգ-ը (15Х15=225):  Անհրաժեշտության դեպքում այս չափաբաժնով դեղամիջոցը կարելի է տալ երեխային օրական մինչև 4 անգամ:

Իբուպրոֆենի մեկանգամյա օգտագործման չափաբաժինը 10 մգ/կգ-ն է: Սա նշանակում է, որ 8 կգ քաշով երեխային անհարժետ է 80 մգ իբուպրոֆեն, իսկ 20 կգ քաշով երեխային՝ 200 մգ: Դեղամիջոցը կարելի է տալ երեխային օրական 3 անգամից ոչ ավել:

Այս դեղամիջոցները 1-1,5 ժամվա ընթացքում 1-1,5 աստիճանով իջեցնում են ջերմաստիճանը, ինչը նշանակում է, որ այն երբեք չի իջեցնի ջերմաստիճանը մինչև նորմա համարվող 36,6 աստիճանի:

4. Որ դեղամիջոցները չի կարելի տալ երեխային

Անալգին


Այս դեղամիջոցը խիստ թունավոր է և խանգարում է արյան ստեղծման գործընթացը: Այլ ավելի անվնաս դեղամիջոցների բացակայության դեպքում մեկ անգամ կարելի է ջերմությունն իջեցնել անալգինով, սակայն ամեն անգամ այս դեղամիջոցի օգտագործումն անթույլատրելի է:

Ասպիրին (ացետիլսալիցիլաթթու)

Մինչև 12 տարեկան երեխաների բուժումը ասպիրինով անթույլատրելի է, քանի որ բարձր է Ռեյեի համախտանիշի առաջացման հավանականությունը:

Նիմեսուլիդ (Նայզ, Նիմուլիդ)

Մի քանի տարի առաջ այս դեղամիջոցը գովազդվում էր որպես երեխաների համար ջերմիջեցնող միջոց: Հնդկաստանում արտադրվող այս դեղամիջոցը շատ արդյունավետ կերպով իջեցնում է ջերմությունը, սակայն այն արգելված է, քանի որ ախտահարում է լյարդը:


5. Չի՛ կարելի

Բարձր ջերմության դեպքում չի կարելի է երեխայի մարմնին սառը իրեր դնել, քանի որ դրանց հետևանքով առաջանում են մաշկի անոթներ սպազմներ: Բացի այդ, եթե նույնիսկ մաշկի ջերմաստիճանն իջնում է, միևնույն է ներքին օրգանները շարունակում են ջերմել և դրանց ջերմաստիճանն էլ ավելի է բարձրանում, ինչը խիստ վտանգավոր է:

Չի կարելի նաև սպիրտով կամ քացախով շփումներ անել, քանի որ դրանք կարող են մաշկի միջոցով ներթափանցել օրգանիզմ և թունավորումներ առաջացնել:


6. Ինչ անել «սպիտակ տենդի» դեպքում

Տենդը օրգանիզմի պատասխանն է վարակներին, դրա պաշտպանիչ մեխանիզմը, որն օգնում է պայքարել վիրուսների դեմ: Եթե բարձր ջերմության դեպքում երեխայի մաշկը վարդագույն է ու մի փոքր խոնավ, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ ջերմության արտադրության ու դրա կորստի միջև բալանսը խախտված չէ: Սակայն եթե երեխան գունատ է, նրա ձեռքերն ու ոտքերը սառն են և նկատվում է դող, ապա նրա մոտ «սպիտակ տենդ» է, որի դեպքում առաջանում է անոթների սպազմ: «Սպիտակ տենդի» առաջացման պատճառները տարբեր են լինում (կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքներ, հեղուկի պակաս, արյան ցածր ճնշում և այլն): «Սպիտակ տենդի» դեպքում.

·         Փորձեք երեխային Նոշ-պայի կես դեղահաբ տալ: Հարկավոր է հաշվի առնել, որ ջերմիջեցնողը նորմալ չի ազդի, քանի դեռ կա անոթների սպազմ: Բացի այդ, հարկավոր է անհապաղ շտապ օգնություն կանչել:

·         Բացառեք ֆիզիկական ջերմիջեցման բոլոր մեթոդները (շփումներ, փաթաթումներ, սառը սավան և այլն), քանի որ առանց այդ էլ երեխայի մոտ կա անոթների սպազմ:

7. Դեղամիջոցների որ տեսակն է հարկավոր ընտրել

Դեղամիջոցի տեսակն (հեղուկ խառնուրդ, օշարակ, ծամվող հաբեր, մոմիկներ) ընտրելիս հարկավոր է հաշվի առնել, որ լուծույթներն ու օշարակներն ազդում են 20-30 րոպե անց, իսկ մոմիկները՝ 30-45 րոպե անց, սակայն դրանց ազդեցությունը երկարատև է: Մոմիկները կարելի է օգտագործել այն դեպքում, երբ երեխայի մոտ սրտխառնոց ու փսխում է առաջանում հեղուկ ընդունելիս, կամ նա հրաժարվում է դեղ խմել: Մոմիկները ցանկալի է օգտագործել երեխայի արտաթորելուց հետո: Դրանք շատ հարմար են գիշերվա ժամերին օգտագործելու համար:

Բուժիչ թուրմեր բարձր ջերմության դեպքում


Կարելի է 20 կաթիլ ակնամոմի թուրմն ավելացնել կես բաժակ տաք կաթին (եթե երեխան կաթը չի սիրում կամ օրգանիզմը լավ չի ընդունում, ապա կարելի է օգտագործել ¼ բաժակ կաթ կամ նույնիսկ մեկ ճաշի գդալ): Կաթի ու ակնամոմի համադրությունը շատ օգտակար է և արդյունավետ: Այն կօգնի բուժել թոքերի հիվանդությունները, գրիպն ու մրսածությունը, ինչպես նաև կբարելավի ինքնազգացողությունը, հոգեվիճակն ու քնի որակը:

Ակնամոմի 10%-անոց թուրմը կարելի է գնել դեղատնից: Այն շատ մատչելի է և կարելի է օգտագործել բավական երկար ժամանակ:

Այս միջոցը ցանկալի է ընդունել երեկոյան՝ քնելուց անմիջապես առաջ:

Մրսածության ու գրիպի բուժման դեպքում երեխաների մոտ դրական արդյունքն անմիջապես ակնհայտ է լինում: Երեկոյան հիվանդ երեխային 1-2 կաթիլ ակնամոմի թուրմ տալու դեպքում փոքրիկն առավոտյան արդեն շատ ավելի լավ կզգա իրեն:

Այս թուրմը նաև շատ արդյունավետ է սուր շնչառական վիրուսների, բրոնխիտի, թոքերի բորբոքման, տուբերկուլյոզի դեպքում: Այն նույնիսկ օգնում է մեղմացնել աղեստամոքսային տրակտի բորբոքումները:

Գաստրիտի կամ դուոդենիտի դեպքում նույնպես հարկավոր է միջոցներ ձեռնարկել՝ հիվանդության բարդացումից և ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունից խուսափելու համար, սակայն արդյունավետ, բայց վնասակար կողմնակի ազդեցություն չունեցող դեղամիջոցներն այդքան էլ շատ չեն: Նման դեղամիջոցներից մեկը ակնամոմի թուրմն է: Ընդ որում՝ այն կարելի է ընդունել ինչպես և մրսածության դեպքում (կաթի մեջ մի քանի կաթիլ թուրմ ավելացնել և ընդունել քնելուց առաջ):

Այս թուրմը նաև շատ արդյունավետ է պանկրեատիտի դեպքում: Այս հիվանդությունն առաջացնում է սաստիկ ցավեր: Ընդ որում՝ պանկրեատիտի հուսալի բուժում չկա: Այն սովորաբար բուժվում է ֆերմենտներով, որոնք փոխարինման են գալիս ենթաստանոքսային գեղձի աշխատանքին, ինչի արդյունքում գեղձը սկսում է ավելի ու ավելի վատ գործել: Այս թուրմը կօգնի բուժել պանկրեատիտը և կազատի նման բարդություններից:
 

Նյութի աղբյուրը՝ ognov.ru

Просмотров: 3456 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->