Մասուրի օգտակարությունը կանանց օրգանիզմի համար - 10 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-03-30
Главная » 2016 » Декабрь » 10 » Մասուրի օգտակարությունը կանանց օրգանիզմի համար
loading...
8:45 PM
Մասուրի օգտակարությունը կանանց օրգանիզմի համար


 

 

Կանանց օրգանիզմի համար մասուրն անչափ օգտակար է: Այն հագեցնում է օրգանիզմը օգտակար վիտամիններով ու միկրոտարրերով, ինչպես նաև պատրաստում է օրգանիզմը տարվա ցուրտ եղանակներին:

 

Չորացրած մասուրը կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից: Կարելի է նաև մասուրն ամռան վերջին հավաքել և չորացնել ձմռան համար:

 

Մասուրի օգտակար հատկությունները

 

1.    Մասուրն օգտակար է հղիների համար

 

Մասուրի թուրմը շատ օգտակար է հղի կանանց համար: Այն բարձրացնում է օրգանիզմի տոնուսը, կանխում է մրսածությունն ու գրիպը, իսկ դրա բաղադրության մեջ պարունակվող վիտամին C-ն ամրապնդում է իմունային համակարգը:

 

2.    Օգնում է նիհարել

 

Մասուրով թեյը ոչ միայն շատ համեղ է, այլև օգտակար է կազմվածքի համար: Շնորհիվ իր մեջ պարունակվող հակաօքսիդանտների՝ այն բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, մաքրում է օրգանիզմը շլակներից ու տոքսիններից:

 

3.    Նպաստում է կանանց առողջության բարելավմանը

 

Մասուրը հարուստ է շաքարով, պեկտիններով, դաբաղանյութերով, օրգանական թթուներով, եթերայուղերով և շատ այլ նյութերով, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում կանանց առողջության վրա: Մասուրի հյութը հաճախ օգտագործվում է արգանդի արյունահոսությունների ժամանակ:

 

4.    Իջեցնում է արյան ճնշումը

 

Մասուրի եփուկը շատ օգտակար է արյան գերճնշումից տառապողների համար, քանի որ նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը: Բացի այդ, այն բարելավում է ախորժակը և ունենում է միզամուղ ու լեղամուղ ազդեցություն:

 

Ինչպես ճիշտ թրմել մասուրը

 

2 ճաշի գդալ մասուրը մանրացնել, ավելացնել 200 մլ ջուր և 8-10 րոպե եփել: Այնուհետև թողնել 10 րոպե թրմվի, քամել և խմել: Կարելի է նաև օգտագործել մեղրի հետ:

 

Նյութի աղբյուրը՝ sunny7.ua

Просмотров: 1895 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->