Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-08-20
Главная » 2016 » Декабрь » 12 » 10 մթերք, որոնք նպաստում են ստամոքսի այրոցի և զկռտոցի առաջացմանը
loading...
7:14 PM
10 մթերք, որոնք նպաստում են ստամոքսի այրոցի և զկռտոցի առաջացմանը

Սնունդը ոչ միշտ է միայն հաճույք պատճառում: Հաճախ սննդամթերքի որոշ տեսակների օգտագործումից հետո առաջանում են տհաճ զգացողություններ՝ այրոցի ու գղտոցի տեսքով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման սննդի 10 ամենատարածված տեսակները:

Տապակած կարտոֆիլ

Տապակած կարտոֆիլը՝ հատկապես կարտոֆիլ ֆրին և չիփսերը պարունակում են մեծ քանակությամբ օսլա և ճարպեր, ինչը դժվարացնում է մարսողության գործընթացը: Չմարսված սննդի մնացորդները մնում են ստամոքսում՝ խթանելով ստամոքսահյութի արտանետում, որի հետևանքով էլ սկսվում է այրոցը:

Կարմիր գինի

Ալկոհոլը բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը, ինչի հետևանքով արտադրվում է մեծ քնակությամբ ստամոքսահյութ, որն էլ հատնվում է կերակրափողում: Ամենից շատ ստամոքսահյութի արտադրությունը խթանում է կարմիր գինին: Օրական մոտ 100 մլ կարմիր գինի խմելը նպաստում է մարսողության բարելավմանը, սակայն մեծ քանակությամբ գինին կարող է զկռտոց ու այրոց առաջացնել:

Մանանեխ և աջիկա

Կծու ուտեստների հիմնական առանձնահատկությունը ախորժակի բարելավումն է: Որքան շատ է մարդը դրանք ուտում, այնքան ուժգին է լինում քաղցի զգացողությունը: Այս ամենի հետևանքով սկսվում է ինտենսիվորեն ստամոքսահյութ արտադրվել, որն էլ, ինչպես նախորդ դեպքերում, արտանետվում է կերակրափող՝ առաջացնելով ստամոքսի այրոց:

Ցիտրուսային մրգերը

Շնորհիվ մեծ քանակությամբ վիտամին C-ի ցիտրուսային մրգերը համարվում են տարվա ցուրտ եղանակների ամենատարածված մրգերից, սակայն այդ նույն վիտամինը թթու է, որը բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը և խթանում ստամոքսահյութի արտադրությունը, ինչի հետևանքով էլ առաջանում է այրոց ու զկռտոց: Սա է պատճառը, որ չի կարելի չարաշահել այս մրգերը՝ հատկապես սոված փորին:

Պահածոյացված մթերք


Պահածոներն ու մարինադները, սկսած աշնան ամիսներից մինչև գարուն, մշտապես գտնվում են մարդկանց սեղանին և շատերը կարծում են, որ դրանք անչափ օգտակար են ամբողջ օրգանիզմի՝ այդ թվում նաև աղեստամոքսային տրակտի համար: Սակայն դա այդքան էլ ճիշտ չէ, քանի որ պահածոները հաճախ պարունակում են քացախ, որը բարձրացնում է թթվայնությունը՝ նպաստելով այրոցի առաջացմանը:

Շոկոլադ

Շոկոլադը և կակաո պարունակող այլ քազցրավենիքը թուլացնում են այն մկանները, որոնք կարգավորում են ստամոքսի և կերակրափողի միջև եղած սեղմամկանի աշխատանքը: Այս ամենի հետևանքով սեղմամկանը թուլանում է, ստամոքսահյութը դուրս է մղվում կերակրափող՝ գրգռելով պատերն ու առաջացնելով այրոց:

Գազավորված ըմպելիքներ

Նույնիսկ ամենաթույլ գազավորված ընպելիքները պարունակում են ածխաթթվական գազ, որի «պղպջակները», ստամոքսում հայտնվելով, գրգռում են ստամոքսի պատերը՝ առաջացնելով զկռտոց: Բացի այդ, մեծ քանակությամբ գազավորված ըմպելիքներ օգտագործելու դեպքում մեծանում է ստամոքսահյութի արտադրությունը՝ հանգեցնելով այրոցի առաջացման:

Պանիր

Պանրի պինդ տեսակներն ու կաթնաշոռը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց ու ճարպեր, որոնք, ստամոքսում հայտնվելով, խթանում են մարսողության ինտենսիվ գործընթացը, բարձրացնում թթվայնությունն ու առաջացնում այրոցի զգացողությունը: Այս տհաճ զգացողությունից խուսափելու համար՝ հարկավոր է ընտրել ցածր յուղայնությամբ կաթնամթերք:

Երշիկեղեն

Ապխտած մսամթերքը սննդամթերքի այն տեսակներից են, որոնք շատ դժվար են յուրացվում, ուստի դրանց մարսողության համար ավելի շատ ստամոքսահյութ է արտադրվում, ինչն էլ հանգեցնում է այրոցի: Սննդի չմարսված կտորները հայտնվում են աղիներում, ինչի հետևանքով սկսվում է խմորման գործընթաց, առաջանում է գազ, զկռտոց ու փորափքանք: Բացի այդ, խանութներում վաճառվող ապխտած մթերքը պարունակում է նատրիումի գլուտամատ, որն էլ ավելի է բարդացնում մասողության գործընթացը:

Մաստակ

Ուտելուց հետո մաստած ծամելը մաքրում է ատամները սննդի մնացորդներից, սակայն այդ ընթացքում օդը «լցվում» է ստամոքս, ինչի հետևանքով հաճախ զկռտոց է առաջանում: Բացի այդ, եթե մաստակն անանուխի համով է, ապա կարող է առաջանալ նաև այրոց, քանի որ անանուխը թուլացնում է սեղմամկանը և ստամոքսահոյւթը հայտնվում է կերակրափողում:
 

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru

 
 
 
 
Просмотров: 3136 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar