Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2016 » Декабрь » 12 » Մակաբույծներով վարակվածության 10 ախտանշան և դրանցից ազատվելու ժողովրդական միջոցներ
loading...
7:33 PM
Մակաբույծներով վարակվածության 10 ախտանշան և դրանցից ազատվելու ժողովրդական միջոցներ


 

 

Ժողովրդական բժշկությունը առաջարկում է տարվա ընթացքում գոնե մեկ անգամ մաքրել օրգանիզմը մակաբույծներից: Առաջարկում ենք մի քանի բնական միջոց նման խնդիրներից ձերբազատվելու համար:

Զարգացած երկրների բնակչության մեծ մասը վստահ է, որ մակաբույծներ հանդիպում են միայն այն մարդկանց մոտ, ովքեր աղքատության շեմից ցածր են  ապրում: Չնայած նմանատիպ սխալ դատողության՝ այդ միֆը շարունակում է դեռ գոյություն ունենալ: Հելմինտները շատ տարածված են հատկապես զարգացած երկրներում և, մի քանի վիճակագրական տվյալների համաձայն՝ դրանից տառապում է բնակչության մոտավորապես 50%-ը: Մերիլենդ նահանգի համալսարանի տվյալների համաձայն՝ որոշ պարազիտներ տասնյակ տարիների ընթացքում կարող են ապրել աղիքներում ՝ ոչ մի ախտանշան չցուցաբերելով:

Նախանշաններ, որոնք կօգնեն պարզելու, որ  Ձեր օրգանիզմը հելմինտներով է վարակված

1.Դուք հաճախ եք հոգնած և ուժասպառ վիճակում գտնվում
2. Ճաշից հետո հաճախակի հագեցվածություն չեք զգում
3. Ճանապարհորդելու, օտար երկրում գտնվելու ընթացում տառապել եք փորլուծությամբ
4. Հաճախ եք տառապում սննդային թունավորումից և Ձեր մարսողությունը մշտապես անհանգստացրել է
5. Ունեք քնելու հետ կապված որոշ խնդիրներ և հաճախ եք արթնանում գիշերվա կեսին
6. Ձեզ մոտ ախտորոշել  են երկաթի անբավարարության, անեմիա
7. Ձեր մաշկը հաճախ է գրգռվում: Եղնջացանի, էկզեմայի դեպքեր ևս նկատվում են
8. Քնած ժամանակ կռճտացնում եք ատամները
9. Մկանները և հոդերը հաճախ են  ցավում
10. Տառապում եք անհասկանալի փորկապությունից և փորլուծությունից:

Ինչպե՞ս են հայտնվում մակաբույծները


Մակաբույծներից վարակվելը բավականաչափ հեշտ է, հատկապես, երբ ձեռքերը հաճախ լվանալու սովորություն չունեք: Պարազիտներով վարակվելու դեպքերն ավելի շատ երեխաների մոտ են հանդիպում: Հնարավոր է վարակվել նաև մրգերի և բանջարեղենի միջոցով, քանի որ մանրադիտակային պարազիտներ բոլոր բույսերն են պարունակում, և Ձեր օրգանիզմ կարող են անցնել նույնիսկ դրանք լավ լվանալու դեպքում: Դուք կարող եք վարակվել պարազիտներով անգամ լավ եփված մսից, իսկ հում սննդի և սթեյքի սիրահարների մասին խոսելն արդեն ավելորդ է:

Հելմինտներով վարակվել հնարավոր է նաև այլ մարդուն դիպչելու հետևանքով: Իսկ եթե ընտանի կենդանի ունեք կամ ապրում եք դրանց հարակից տարածքում, ապա մակաբույծներով վարակվելու «շանսերն» ավելի են մեծանում:  

Աղիքային մակաբույծներ

Կարևոր է գիտակցել, որ մակաբույծներն անխուսափելի են, սակայն դրանցից ձերբազատվելը կնպաստի Ձեր իմունային համակարգի բարձրացմանը: Գիտնականները պնդում են, որ մարդկանց 90% -ը կյանքում գոնե մեկ անգամ պարազիտների հետ կապված խնդիրներ են  ունեցել: Աղիքայի հելմինտները կարող են հարվածել մարդու  կամ կենդանու աղեստամոքսային տրակտին: Չնայած դրանք մարմնի տարբեր մասերում կարող են գոյատևել,  բայց հիմնականում հայտնվում են աղիքային պատում: Նման պարազիտներով հնարավոր է վարակվել մի քանի եղանակների՝ անլվա մրգի և բանջարեղենի , լավ չեփված մսի կամ վարակակիր ջրի միջոցով: Դրանք նաև օրգանիզմ են թափանցում ճանապարհորդելու, կենդանիների հետ շփման հետևանքով:

Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը մակաբույծներից

Աշխարհի շատ մշակույթներում կանոնավոր կերպով ձերբազատվում են մակաբույծներից, սակայն մեր երկրում այդ գործընթացը այդքան էլ տարածված չէ: Պարազիտներից ձերբազատվելու ամենաարդյունավետ խոտաբույսերն են՝ օշինդրը, սև ընկույզը, մեխակը, ուրցը, կռատուկի արմատը, կայնեյան պղպեղը:

Առավել տարածված բույսերը

Հունական ընկույզի կանաչ կեղևը օգտագործվում է որպես հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային միջոց: Դրա  ակտիվ բաղադրիչներն են դաբաղող նյութերը և յոդը:

Օշինդրը հայտնի է իր հակաճիճվային հատկություններով, օգնում է արագացնել նյութափոխանակությունը, ինչպես նաև բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը և սպանում մակաբույծներին:

Մեխակը  հակամակաբուծային միջոց է, որը կարող է նվազեցնել ցավը և սպանել  հելմինտների ձվերը:

Անհրաժեշտ է գիտակցել, որ մակաբույծներից ձերբազատվելը տհաճ գործընթացներից մեկն է: Խոտաբույսերի մեծ մասը դառը համ ունեն, գործընթացը սկսելուց հետո հելմինտները դուրս են գալիս օրգանիզմից, և չնայած դրանք արդեն սատկած են, այնուամենայնիվ տեսքն ու չափսերը կարող են վախեցնել անպատրաստ մարդուն:

 

 

Աղբյուրը՝ budetezdorovy.ru

Просмотров: 2803 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->