Հիանալի արդյունավետ ըմպելիք, որը շատ արագ մաքրում է շնչառական ուղիները - 12 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Суббота, 2017-02-25
Главная » 2016 » Декабрь » 12 » Հիանալի արդյունավետ ըմպելիք, որը շատ արագ մաքրում է շնչառական ուղիները
loading...
7:44 PM
Հիանալի արդյունավետ ըմպելիք, որը շատ արագ մաքրում է շնչառական ուղիները

Սուր շնչառական վարակների դեպքում օրգանիզմը պատասխանում է քթաըմպանում լորձի առատ արտադրությամբ ու այնպիսի տհաճ ախտանշաններով, ինչպիսիք են քթի փակվածությունը, լորձաթաղանթի ու քթի խոռոչի այտուցվածությունը և գլխացավերը:

 

Ինչպես բուժել քթի փակվածությունը

 

Այս արդյունավետ ըմպելիքն օժտված է դետոքսիկացնող ու հակավիրուսային ազդեցությամբ և շատ հարմար է մրսածության, գրիպի, սինուսիտի և քթի փակվածության բուժման համար: Այն ամրապնդում է իմունային համակարգն ու պայքարում վարակների դեմ:

 

Բաղադրությունը.

·         1 միջին չափի սոխ,

 

·         2 բաժակ ջուր,

 

·         1 կիտրոնից քամված հյութ,

 

·         2 ճ.գ. մեղր:

 

Օգտագործման եղանակը.

 

Սոխը կտրատել (ոչ շատ հաստ օզակներ անել), ավելացնել ջուրն ու 15 րոպե եփել միջին կրակի վրա: Վերցնել կրակից, թրմել ևս 5 րոպե, այնուհետև քամել և երբ ըմպելիքը մի փոքր սառի, ավելացնել մեղրն ու կիտրոնի հյութը: Ստացված չափաբաժինը նախատեսված է մեկ օրվա համար: Այն հարկավոր է ընդունել օրվա ընթացքում փոքր չափաբաժիններով:

 

Ինչպես ազատվել լորձից

 

Հաճախակի մրսածության հետևանքով քթաըմպանում լորձ է կուտակվում, ինչի հետևանքով վատանում է շնչառությունը, լսողությունը, հիշողությունն ու ուշադրությունը:

 

Հարկավոր է ամեն օր ողողել քիթը ֆիզլուծույթով (NaCl-ի 0.9%-անոց լուծույթ), որը նաև հիանալի կանխարգելիչ միջոց է գրիպի և մրսածության դեմ:

 

Նաև շատ օգտակար է դեմքի հատուկ մերսումը, որը հատկապես արդյունավետ է լինում այլ մեթոդների հետ համատեղելու դեպքում:

 

Սակայն հարկ է հիշել, որ եթե նույնիսկ այս մեթոդներից հետո հիվանդի վիճակը չի բարելավվում, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ՝ լորձի կուտակման պատճառը պարզելու համար: Հնարավոր է, որ սա կրում է ալերգիկ բնույթ կամ պայմանավորված է հելմինտների առկայությամբ:

 

 

Նյութի աղբյուրը՝ ognov.ru

Просмотров: 3897 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar
http://uraxik.ru/sedaAAAAA.htm

ՓԱԿԵԼ