Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-04-26
Главная » 2016 » Декабрь » 13 » Ըմպելիք, որը կօգնի ազատվել զարկերակների խցանումներից, ամրապնդել իմունային համակարգն ու մաքրել լյարդը
loading...
4:55 PM
Ըմպելիք, որը կօգնի ազատվել զարկերակների խցանումներից, ամրապնդել իմունային համակարգն ու մաքրել լյարդը


Աթերոսկլերոզը համարվում է առողջական ամենալուրջ խնդիրներից մեկը, որի դեպքում առաջանում են զարկերակների խցանումներ և դանդաղում է արյան հոսքը:

 

Այս խնդրի խորացման դեպքում բարձրանում է սրտի կանգի, գլխուղեղի կաթվածի և նույնիսկ մահվան վտանգը: Կան նաև մի շարք վատ սովորություններ, որոնք կարող են վատացնել հիվանդի վիճակը: Դրանց շարքին են դասվում ծխախոտի չարաշահումը, ճարպոտ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը, ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, զարկերակային բարձր ճնշումն ու խոլեստերինի բարձր մակարդակը:

 

Բազմաթիվ դեղամիջոցներն ու վիրահատական միջամտությունն, իհարկե, կարող են արդյունավետ լինել, սակայն դրանք առաջացնում են նաև կողմնակի բարդություններ:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կօգնի շատ արագ մաքրել անոթները: Ընդ որում՝ այս բաղադրատոմսը կօգնի ոչ միայն մաքրել անոթները, այլև ամրապնդել իմունային համակարգն ու կարգավորել լիպիդների մակարդակը: Բացի այդ, այն նաև պայքարում է վարակների դեմ և մաքրում է լյարդը:

 

Բաղադրությունը.

 

·        1 բաժակ չամիչ,

 

·        2 ճ.գ. քերած կոճապղպեղ

 

·        2 ճ.գ. մեղր,

 

·        4 ճ.գ. կանաչ թեյ,

 

·        1լիտր ջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

Ջուրը թույլ կրակի վրա եռացնել, 10 րոպե անց կրակը թուլացնել և ավելացնել թեյը, կոճապղպեղն ու մեղրը: Բոլոր բաղադրիչները խառնել, այնուհետև փաթաթել կաթսան բրդյա կտորով և թրմել 8 ժամ:

 

Օգտագործման եղանակը.

 

Ընդունել այս դեղամիջոցն օրական երկու անգամ (ուտելուց առաջ) 150-200 մլ:

 

Այս միջոցի արդյունավետությունը պայմանավորված է հիմնականում չամիչով, որը պարունակում է ինչպես լուծվող, այնպես էլ չլուծվող մանրաթելեր: Բացի այդ, չամիչը հարուստ է նաև կալիումով ու հակաօքսիդանտներով, որոնք անչափ օգտակար են սրտի առողջության համար:

 

Մանրաթելերը նաև օգնում են մաքրել օրգանիզմից լեղին, կարգավորել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և ազատել զարկերակները խցանումներից:

 

Նյութի աղբյուրը՝ healthylifestar.com

Просмотров: 4235 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->