Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-05-29
Главная » 2016 » Декабрь » 14 » Բնական դեղատուփ. գազարի, նռան, խաղողի, հոնի և արքայանարինջի ամենաօգտակար հատկություններն առողջության համար
loading...
3:52 PM
Բնական դեղատուփ. գազարի, նռան, խաղողի, հոնի և արքայանարինջի ամենաօգտակար հատկություններն առողջության համար


Գազար 

Հարուստ է վիտամիններով, կալցիումով, երկաթով, յոդով, ֆոսֆորով, մագնեզիումով ու պղնձով: Պարունակում է 70 տեսակի կենսաբանական ակտիվ նյութեր, մի շարք անօրգանական թթուներ, ինչպես նաև մեծ քանակությամբ բետակարոտին, ինչն անհրաժեշտ է հատկապես 40 տարեկանից բարձր անձանց և տեսողական համակարգի խնդիրներ ունեցողներին: Գազարի միջուկը պարունակում է ապիգենիս, որն օգնում է ամրապնդել սրտամկանը: Գազարը բնական հակաբորբոքային միջոց է, բարձրացնում է պոտենցիան, կարտրակտի ֆունկցիաները և որ ամենակարևորն է՝ իր օգտակար հատկությունները չի կորցնում անգամ եփվելուց հետո, ավելին. եփված գազարն ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան հումը, իսկ հակաօքսիդանտերը, ինչպես հայտնի է, քաղցկեղի կանխարգելման հիմնական երաշխիքն են:

Նուռ


 Կարմիր կամ սպիտակ հատիկներով այս պտուղը հրաշալի միջոց  ավիտամինոզով  և սակավարյունությամբ տառապող մարդկանց համար: Մեկ նուռը պարունակում է մեր օրգանիզմին մեկ օրում անհրաժեշտ վիտամին C-ի ողջ չափաբաժինը: Հիանալի հակաօքսիդանտ է. ըստ որոշ հետազոտողների՝ օրվա ընթացքում մեկ բաժակ նռան հյութ օգտագործողներն իրենց ապահովագրում են ուռուցքային հիվանդություններից կամ զգալիորեն դանդաղեցնում դրանց զարգացումը Շատ օգտակար է բարձր ջերմության ժամանակ, ինչպես նաև պոտենցիայի թուլացման դեպքում, ընդ որում, նռան հատիկները պետք է ուտել փոքրիկ կորիզների հետ միասին:


Խաղող

 Խաղողն իր վիտամինային կազմով նույնպես «աղքատ» մրգերից չէ, ավելին, այն իր քիմիական կազմով շատ մոտ է մայրական կաթի բաղադրությանը: Սպիտակ, սև, վարդագույն կամ դեղին ողկույզներում կուտակված են վիտամիններ՝ B1, B2, B6, պրովիտամին A, մի շարք շաքարներ, հատկապես՝ գլյուկոզա, ուստի սակավարյունության ժամանակ շատ տեղին է այս համեղ, հյութալի պտուղներով սնվելը: Ի դեպ. խաղողի սև և կարմիր տեսակներում արյունատար համակարգին անհրաժեշտ միկրոտարրերն ավելի շատ են: Խաղողում առկա ֆիտոցիդներն ունեն մանրէասպան ուժեղ հատկություն, ինչը մեծ նշանակություն կարող է ունենալ թուլացած օրգանիզմի համար: Խաղողը կարող է օգնել կարգավորելու սրտի զարկերը. արյան ճնշման տատանումները, լավացնելու ախորժակը և հանգստացնելու լարված նյարդային համակարգը: Իր մեջ պարունակվող նյութերի շնորհիվ խաղողն օրգանիզմից դուրս է մղում միզաթթուն՝ դրանով կանխելով քարերի առաջացումն օրգանիզմում: Խաղողի շատ կիրառումը հակացուցված է շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, փորլուծության. արտահայտված ճարպակալման և աղիների բորբոքման դեպքում:

 


Հոն


 Հոնի բուժական հատկությունները նույնպես չեն կորչում, և ձմռան ամիսներին հոնի մուրաբա վայելելով՝ կարելի է խուսափել իմունիտետի անկումից, տեսողության թուլացումից և հարբուխով հիվանդանալու վտանգից: Բանն այն է, որ հոնը պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, պեկտինային նյութեր և ֆիտոցիդներ, դաբաղանյութեր և 30-60 տոկոս վիտամին C: Իր քիմիական բաղադրության շնորհիվ ախորժաբեր, հակատենդային, արյան ճնշումը կարգավորող և անոթային աթերոսկլերոզը կանխող բնական դեղամիջոց է: 

Արքայանարինջ


 Արքայանարինջը կամ կորոլյոկը նույնպես բուժիչ է: Յոդի և երկաթի մեծ չափաքանակով աչքի ընկնող այս միրգն օգտակար է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ ունեցողների և սակավարյունությամբ տառապողների համար: Այն ունի իմունիտետն ամրապնղող հատկություն, նպաստում ե տրամադրության բարձրացմանը և ինքնազգացողության լավացմանը:Օգնում է տուբերկուլյոզի, հյուծվածության և զանազան բորբոքումների ժամանակ: Արքայանարինջի հյութի օգնությամբ կարելի է օրգանիզմը մաքրել տարատեսակ խարամներից: Անգինայի դեպքումանհրաժեշտ է  հասուն միրգը դանդաղորեն ուտել: Այն նաև մաքրում է  արյունատար անոթների պատերը և կանխարգելում աթերոսկլերոզը: Քանի որ այս միրգը հարուստ է պեկտինով, իջեցնում է նաև խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև իր մեջ առկա ֆլավոնոիդների շնորհիվ կանխում անոթային թրոմբը: Իր յուրահատուկ եթերայուղերի, հարուստ օրգանական միացությունների և ամինաթթուների օգնությամբ ունակ է օգնել գլխացավից, արյան բարձր ճնշումից, գաստրիտից, սակավարյունությունից, ավիտամինոզից և ավելորդ քաշից բողոքողներին:

 

 

Աղբյուր՝ doctors.am

Просмотров: 1056 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->