Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-05-25
Главная » 2016 » Декабрь » 14 » Կերակրի սոդան մաքրում է վարսերը, վերականգնում դրանց առողջությունն ու նպաստում աճին
loading...
4:10 PM
Կերակրի սոդան մաքրում է վարսերը, վերականգնում դրանց առողջությունն ու նպաստում աճին


 

 

երակրի սոդան մի յուրահատուկ միջոց է, որը կարելի է օգտագործել և՛ տան մաքրությունն ապահովելու համար, և՛ որոշ հիվանդությունների բուժման համար:

 

Այն նույնիսկ շատ օգտակար է վարսերի համար և կարող է օգտագործվել հասարակ շամպունի փոխարեն:

 

Այս բնական և հասանելի մթերքը մաքրում է վարսերը բնական եղանակով՝ դարձնելով դրանք շատ ավելի առողջ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 պատճառ՝ վարսերը սոդայով լվանալու համար:

 

Մաքրում է մնացորդները

 

Շամպունները, բալզամները և մազերի խնամքի ու հարդարման այլ միջոցները մազերի վրա մնացորդներ են թողնում, որոնք ծանրացնում են վարսերը և նպաստում շուտ ճարպոտվելուն: Սոդան ամբողջությամբ մաքրում է վարսերը՝ դարձնելով դրանք կատարյալ մաքուր:

 

Մաքրում է քլորը

 

Լողորդները շատ լավ գիտեն, թե որքան վտանգավոր կարող է լինել քլորը վարսերի համար: Այն վնասում է մազերը և որոշ դեպքերում նույնիսկ փոխում դրանց գույնը: Կերակրի սոդան մաքրում է գլխամաշկն ու մազերը քլորից՝ պաշտպանելով դրանք վնասվածքներից:

 

Նպաստում է վարսերի արագ աճին

 

Երբ վարսերը ծանրանում են քիմիական նյութերով, մազերի աճը կարող է կանգ առնել: Կերակրի սոդան շատ ավելի լավ է մաքրում մազերը, քան կմաքրեր ցանկացած շամպուն:

 

Սոդան կօգնի ազատվել մազերի աղտոտվածությունից և կդարձնի դրանք շատ ավելի առողջ ու ամուր: Կերակրի սոդայով շամպուն պատրաստելու համար բավական է պատրաստել սոդայի և ջրի խառնուրդ 1:3 հարաբերակցությամբ:

 

Մազերը հարկավոր է մաքրաջրել խնձորի քացախի լուծույթով (4:1 հարաբերակցությամբ)՝ լուծույթին մի քանի կաթիլ եթերայուղ ավելացնելով: Սակայն հարկավոր է հիշել, որ այս խառնուրդն օգտագործելիս անհրաժեշտ է անպայման պաշտպանել աչքերը:

 

Կերակրի սոդան շատ հասանելի և էժանագին միջոց է, որը լավագույն տարբերակն է առողջ, մաքուր ու գեղեցիկ վարսեր ունենալու համար:

 

Նյութի աղբյուրը՝ fitbodycenter.net 

Просмотров: 6001 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->