Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-04-25
Главная » 2016 » Декабрь » 14 » Կղմուխի թուրմը՝ երիտասարդության և առողջության գրավական
loading...
8:12 PM
Կղմուխի թուրմը՝ երիտասարդության և առողջության գրավական

Թեև ժամանակակից բժշկությունը կղմուխն (девясил) օգտագործում է միայն որպես խորխաբեր միջոց, բայց ժողովրդական բժշկության մեջ դեռ հին ժամանակներից այն համարվում է "10 հիվանդության" դեղ:

Հիվանդությունները, որոնց դեպքում կարելի է կիրառել կղմուխը, կարելի է երկար թվարկել: Ուժերի և էներգիայի անկում, թուլություն, գերհոգնածություն, ցավեր հոդերում և մկաններում, աթերոսկլերոզ, հազ և շնչառական օրգանների զանազան հիվանդություններ, սրտանոթային համակարգի, արյան շրջանառության, ոսկրերի և մրսածության հետ կապված հիվանդություններ. այս բոլոր խնդիրները արագ նահանջում են կղմուխի բուժիչ հատկությունների շնորհիվ:

Կղմուխն ունի հակաբորբոքային, լեղամուղ, տոնուսը բարձրացնող, հակասեպտիկ, միզամուղ, խորխաբեր, հակաճիճվային, ամրացնող և մաքրող հատկություններ:

Եվ այսպես, ինչպե՞ս պատրաստել կղմուխի թուրմ:

Գլխավոր բաղադրիչը կղմուխի արմատներն են, որոնք կարող եք գնել դեղատանը, կամ հավաքել և չորացնել աշնանը:

Պետք է վերցնել 1լ կարմիր կիսաքաղցր գինի և 25գ (մոտավորապես 5ճ.գ.) կղմուխի արմատներ: Արմատները լցնել շշի մեջ և վրան գինի ավելացնել: Փակել և դնել մութ, սառը տեղ: Ամեն օր շիշը թափ տալ: Թրմել 2 շաբաթ, քամել թանզիֆի օգնությամբ:

Եթե կարմիր գինի չեք սիրում, կարող եք վերցնել սպիտակը:

Ընդունել օրը մեկ անգամ, 1 օղու բաժակ, ուտելու ընթացքում: Շատ թուլացած հիվանդները կարող են այդ չափաբաժինը կիսել 3 մասի: Գինու համը դառն է և տտիպ:

Թուրմը պետք է ընդունել կուրսերով: Խմել 2 շաբաթ, այնուհետև մեկ շաբաթ ընդմիջում տալ: Այդպես 3 անգամ: Ձեզ անհրաժեշտ կլինի 3 շիշ գինի:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 395 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->