Ինչպես պատրաստել տնական կիտրոնի տոնիկ դեմքի համար. բաղադրատոմսեր - 15 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-01-17
Главная » 2016 » Декабрь » 15 » Ինչպես պատրաստել տնական կիտրոնի տոնիկ դեմքի համար. բաղադրատոմսեր
loading...
5:02 PM
Ինչպես պատրաստել տնական կիտրոնի տոնիկ դեմքի համար. բաղադրատոմսեր


Կիտրոնի բույրը թարմացնում է, իսկ դրա հյութը մաքրում է մաշկը: Կոսմետոլոգիայում կիտրոնն օգտոգործվում է որպես մաշկը մաքրող հիանալի միջոց:

 

Տնային պայմաններում կիտրոնի տոնիկ պատրաստելը բարդ չէ, սակայն իր հատկություններով այն չի զիջում մասնագիտացված խանութներից գնված տոնիկներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տնային պայմաններում լիտրոնով տոնիկի մի քանի պարզ բաղադրատոմս:

 

Տոնիկի պատրաստման համար անհրաժեշտ է.

 

·         կիտրոնի հյութ,

 

·         թորած ջուր,

 

·         համամելիսի լուծույթ,

 

·         վարդի հիդրոզոլ,

 

·         կանաչ թեյի թունդ թուրմ,

 

·         բուսական գլիցերին,

 

·         խնձորի քացախ,

 

·         կիտրոնի եթերայուղ,

 

·         խորդենու (герань) եթերայուղ,

 

·         օղի:

 

Տնական տոնիկի բաղադրատոմսեր

 

1.      ½ բաժակ թարմ կիտրոնի հյութը, 1 բաժակ թորած ջուրն ու 2/3 բաժակ համամելիսի լուծույթը խառնել, լավ թափահարել և բամբակյա տամպոնի օգնությամբ քսել դեմքին: Տոնիկը կարելի է պահել սառնարանում 1-2 շաբաթ:

 

2.      Տարրայի մեջ լցնել 100 մլ թորած ջուր, 50 մլ վարդի հիդրոզոլ և 50 մլ կանաչ թեյի թունդ թուրմ, լավ խառնել և ավելացնել մեկական թեյի գդալ բուսական գլիցերին ու խնձորի քացախ: Կրկին խառնել, որպեսզի լուծույթը դառնա համասեռ, այնուհետև ավելացնել 10 կաթիլ կիտրոնի եթերայուղ և 5 կաթիլ խորդենու եթերայուղ: Խառնուրդը լցնել կափարիչով շշի մեջ և մաքրել դեմքը բամբակի տամպոնի օգնությամբ: Տոնիկը կարելի է պահել սառնարանում 1-2 շաբաթ:

 

3.      Խառնել երկուական ճաշի գդալ թարմ քամած կիտրոնի հյութն ու օղին, ավելացնել 1 թեյի գդալ համամելիսի լուծույթ և 1 ճաշի գդալ թորած ջուր: Լավ խառնել և լցնել մաքուր շշի մեջ: Այս միջոցը շատ հարմար է յուղոտ մաշկ ունեցողների համար:

 

Նյութի աղբյուրը՝ «Будете здоровы» ֆեյսբուքյան էջ

Просмотров: 711 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ