Օդը թարմացնող միջոցներում պարունակվող որ նյութերն են վնասակար մարդկանց առողջության համար - 15 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-03-23
Главная » 2016 » Декабрь » 15 » Օդը թարմացնող միջոցներում պարունակվող որ նյութերն են վնասակար մարդկանց առողջության համար
loading...
7:12 PM
Օդը թարմացնող միջոցներում պարունակվող որ նյութերն են վնասակար մարդկանց առողջության համար


 

 

Շատերն են նշում, որ օդը թարմացնող միջոցները կենցաղական քիմիայի ամենավտանգավոր նյութերից են: Aif.ru-ն զրուցել է էկոլոգիական մենեջմենթի մասնագետ Յուլիա Բարսուկովայի հետ և փորձել պարզել, թե ինչով են դրանք վտանգավոր:

 

Մասնագետի խոսքով` դրանք իսկապես շատ վտանգավոր են, քանի որ այդ նյութերն ունենում են խիստ տոքսիկ սինթետիկ քիմիական բաղադրություն: Դրա հիմնական բաղադրիչները տարատեսակ միացություններն են` բութանը, պրոպանը, իզոբութանը, ֆորմալդեհիդը, ացետալդեհիդը, ստիրոլը, տոլուոլը, քլորբենզոլը, բենզոլն ու ֆտալատները:

 

Օդում նման նյութերի առկայությունը խիստ բացասաբար է ազդում մարդկանց առողջության վրա: Օրինակ` դրանք կարող են բացասաբար ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա, խանգարել աղեսռամոքսային համակարգի աշխատանքը, ինչպես նաև առաջացնել ալերգիկ ռեակցիաներ և քթի խոռոչի լորձաթաղանթի այտույցներ:

 

Ամենից վտանգավորները ֆտալատներն են, որոնք կարող են նպաստել քաղցկեղի, հորմոնալ խանգարումների, վերարտադրողականության հետ կապված խնդիրների առաջացմանը:

 

Օդը թարմացնող միջոցներից շատերում պարունակվող դիքլորբենզոլը շատ վտանգավոր է թոքերի համար: Դրա գոլորշիները գրգռում են աչքերի և վերին շնչառական ուղիների լորձաթաղանթը: Դրանք նաև որոշ չափով վնասում են լյարդն ու երիկամները: Այդ գոլորշիների ազդեցության հետևանքով առաջանում է արցունքահոսություն, տհաճ զգացողություններ աչքերի և քթաըմպանի շրջանում, գլխացավեր, հևոց:

 

Ընդ որում՝ այդ վնասակար նյութերի ազդեցությունն ունենում է կուտակային բնույթ, ուստի որքան հաճախ է մարդն օգտագործում նման միջոցներ, այնքան ավելի ուժեղ է լինում դրանց բացասական ազդեցությունը:

Просмотров: 431 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ