Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-09-25
Главная » 2016 » Декабрь » 16 » Բաղդադի խուրմա. պտուղ, որը 1000-ամյակներ շարունակ օգտագործվել է որպես բազմաթիվ հիվանդություններ բուժող միջոց
loading...
3:37 PM
Բաղդադի խուրմա. պտուղ, որը 1000-ամյակներ շարունակ օգտագործվել է որպես բազմաթիվ հիվանդություններ բուժող միջոց

Հնագույն ժամանակներից այս պտուղը համարվել է աստծո կողմից մարդկանց պարգևած սնունդ և բնորոշվել որպես  առատության, հարստության, առողջության խորհրդանիշ:

Փյունիկյան արմավենու բնափայտում պարունակվող հյութից պատրաստում են ոգելից խմիչքներ, օշարակ, քացախ և այլն:

Խուրմայից արաբական երկրներում ստանում են ալյուր, յուրահատուկ տեսակի մեղր, երկար պահպանվող մածուկ:

Հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգիտաց անպետ» դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում արմավի վերաբերյալ գրում է.« Փյունիկյան արմավը շատ տեսակներ ունի: Ամենալավը մսոտ ու քաղցր տեսակն է: Օժտված է մարմինը մաքրող ու ամրացնող հատկությամբ: Եթե դրա կորիզն այրեն ու քսեն գլխին, կամրացնի մազերը, կնպաստի դրանց աճին՚:

Հացհամեմի հետ եփելու և ուտելու դեպքում կօգնի ասթմայով ու շնչահեղձությամբ տառապողներին: Եթե արմավը թրջեն կաթի մեջ և ուտեն, կառատացնի սերմնարտադրությունը: Այս պտուղը սննդարար ուտելիք է: Այն թանձրացնում է արյունը ու տարրալուծում  քարերը: Եթե յուղի հետ լավ տրորեն ու քսեն քարացած ուռուցքին, կօգնի:

Իսկ վարդի յուղի հետ խառնած արմավը կօգնի եղունգների խոցերի դեպքում: Բայց վնաս է միզապարկի և երիկամների համար»:


Փյունիկյան արմավենու պտուղները պարունակում են ենթավիտամին A, B խմբի վիտամիններ, ավելի քան 23 տեսակ ամինաթթուներ, որոնք բնորոշ են միմիայն այս պտղին: Չորացած պտուղներում պարունակվում է մինչև 65 % շաքար, հիմնականում մրգաշաքար և խաղողաշաքար: Իր կալորիականությամբ զիջում է միայն քիշմիշին և հավասար է ծիրանի, թզի, բալի, չրերի կալորիականությանը:

Մի քանի րոպե տաք կաթի մեջ մնալուց հետո զգալիորեն լավանում են պտուղների համը և օգտակարությունը:

Օրվա մեջ ուտելով 10 հատ պտուղ, բավարարվում է օրգանիզմի պահանջը մագնեզիումի, պղնձի, ծծմբի հանդեպ, կիսով չափ երկաթի և մեկ քառորդով կալցիումի հանդեպ:

Հարուստ է կալիումով, այդ պատճառով մեծ կիրառում է գտնում սիրտ-անոթային հիվանդությունների, մասնավորապես հիպերտոնիայի դեպքում, որպես դիետիկ սնունդ:

Սակայն որոշ քանակությունից հետո ճնշումը կարող է բարձրանալ: Խոլեստերինի պարունակությունը գրեթե զրոյական է և օգտագործվում է աթերոսկլերոզի և որոշ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման նպատակով: Պարունակելով զգալի քանակությամբ բջջանյութ, իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Շատ օգտակար է մտավոր աշխատանք կատարողներին, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ շաքարանյութ: Մագնեզիումի զգալի պարունակության շնորհիվ կարգավորվում է մարդու ֆիզիկական և հոգեկան վիճակը, բարձրանում է տրամադրությունը: Պտուղները օգտակար են նաև այն մարդկանց, ովքեր ունեցել են ոսկրային կոտրվածք: Պտուղը պարունակում է նյութ, որն իր բաղադրությամբ նման է օքսիտոցին հորմոնին, որի շնորհիվ ավելանում է կերակրող մայրերի կաթը:

Եթե դուք գնել եք չորացրած արմավի պտուղներ, ապա անպայման ենթարկեք դրանք ջրային մաքրման, ցանկալի է տաք ջրով, քանի որ դրանք մշակված են ծծմբային գազերով: Պետք է պահել սառնարանում, կիպ պահված տարայի մեջ, քանի որ դրանք կլանում են կողմնակի շրջապատի հոտերը:

Սնունդը` դեղ

200 գրամ կորիզներից անջատված պտուղը եփեք 1 լ կաթի մեջ մինչև 20 րոպե և կերեք այդ պտուղները սնունդ ընդունելուց 10-15 րոպե առաջ. այն նվազեցնում է ախորժակը և նպաստում նիհարելուն:

 

 

Աղբյուր՝ asrc.am

Просмотров: 3239 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar