Աղցանի բաղադրատոմս, որը կօգնի նաև նիհարել առանց ջանքեր գործադրելու - 16 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2016 » Декабрь » 16 » Աղցանի բաղադրատոմս, որը կօգնի նաև նիհարել առանց ջանքեր գործադրելու
loading...
5:03 PM
Աղցանի բաղադրատոմս, որը կօգնի նաև նիհարել առանց ջանքեր գործադրելու


 

 

Այս թեթև աղցանը կօգնի ձեզ արագ նիհարել: Անհրաժեշտ է պարզապես ուտել այն ընթրիքի հետ և ոչ թե ընթրիքի փոխարեն: Ընդ որում՝ պետք չէ փոխել մշտական սննդակարգը:

 

Պատրաստման եղանակը.

 

Վերցնել հավասար քանակությամբ հում և եփած ճակնդեղ, մանրացնել քերիչի օգնությամբ, ավելացնել մի փոքր կիտրոնի հյութ և խառնել: Պատրաստի աղցանն անհրաժեշտ է մի քանի ժամ պահել սառնարանում: Օգտագործելուց առաջ կարելի է ավելացնել սոյայի մայոնեզ, անյուղ յոգուրտ կամ թթվասեր: Մեկ չափաբաժինը 100-150 գրամ է:

 

Ճակնդեղը հատնի է իր լուծողական հատկություններով, ուստի օգտագործման ընթացքում հնարավոր կլինի մաքրել օրգանիզմն այն ամենից, ինչը կուտակվել է տարիների ընթացքում: Երբ արտաթորանքը լինի բավական փափուկ (բայց ոչ լուծ), ապա կարելի է դադարեցնել կուրսը: Սակայն պետք է հիշել, որ հաճախակի լուծի կամ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում այս միջոցը հակացուցված է:

 

Այս աղցանը բարելավում է մարսողությունն ու նյութափոխանակությունը, ապահովում դեմքի մաշկի թարմությունը, մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից ու խոլեստերինից, ամրացնում անոթները:

 

Ճակնդեղը ցածր կալորիականությամբ սնունդ է: Դրա մեջ պարունակվող սննդային մանրաթելերը, բետաինն ու օրգանական թթուները նպաստում են աղիների գործունեությանը, չեզոքացնում և օրգանիզմից դուրս են հանում սննդի թունավոր մնացորդները և ունենում են մեղմ լուծողական ազդեցություն:

 

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

Просмотров: 1818 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm