Դիետայի կիրառման ժամանակ թույլ տրվող 10 հիմնական սխալ - 17 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Декабрь » 17 » Դիետայի կիրառման ժամանակ թույլ տրվող 10 հիմնական սխալ
loading...
2:41 PM
Դիետայի կիրառման ժամանակ թույլ տրվող 10 հիմնական սխալ


Ցանկացած դիետայի կիրառման ժամանակ, եթե 14 օրվա ընթացքում արդյունքը տեսանելի չի լինում, դա նշանակում է, որ որևէ տեղ սխալ եք թույլ տվել: Այդ հարցի կարգավորման գործում կարող է օգտակար լինել   նիհարելու ընթացքում թույլ տրվող  ներքոթվարկյալ 10 ցուցումները:

 

1. Սննդից հրաժարվել


Սննդից լիովին հրաժարվելը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման, հետևաբար օրգանիզմը չի կարողանում նորմալ գործել և կենսագործունեության ու սննդի մարսման համար անհրաժեշտ էներգիան սպառվում է: Արդյունքում սննդից լիովին հրաժարվող մարդը կամ հյուծվում  և հիվանդանում է կամ էլ ընդհակառակը` սկսում է ավելի շատ ուտել քան նախկինում: Դա բացատրվում է օրգանիզմի շոկային վիճակով: Չէ որ  օրգանիզմը  բնության կողմից այնպես է ծրագրավորված,որ ամեն օր պետք է  կանոնավոր կերպով ստանա անհրաժեշտ քանակությամբ էներգիա և սնունդ, իսկ ավելորդ ճարպը կուտակի: Այստեղից էլ և հետևություն, որպեսզի կարողանաք նիհարել, պետք է սնվեք:Միայն թե դա հարկավոր է կատարել փոքր չափաքանակներով և օրական 5 անգամ: Իսկ մթերքները բնականաբար պետք է լինեն օգտակար և ճիշտ պատրաստված:


2.Ջրի փոխարինումը այլ հեղուկով


Խոնավության բացակայությունը կործանարար է ազդում օրգանիզմի վրա: Ջուրը հանդիսանում է օգտակար հանքանյութեր փոխանցող միջոց, էներգիայի աղբյուր և օրգանիզմը շլակներից մաքրող միջոց: Սակայն ջուրը անպայման պետք է լինի պարզ, առանց գազերի և առանց որևէ հավելումների: Հյութերը, կեֆիրը, կանաչ թեյը կամ սուրճը դա սնունդ է, որոնք կարելի է օգտագործել, որպես ընթացքում համտեսելու համար անհարաժեշտ միջոց: Ընդ որում, եթե սուրճի օգտագործման վերաբերյալ հակացուցումներ չկան, ուստի օրվա 1-ին կեսին այդ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը  բավարար կլինի, որպեսզի 12%-ով արագացնի օրգանիզմի նյութափոխանակությունը: Սուրճը հարկավոր է խմել առանց շաքարավազի:Եվ շատ կարևոր է իմանալ, որ 1-ին բաժակ ջուրը պետք է խմել արթնանալուց անմիջապես հետո՝ սոված ժամանակ:


3.Ջրի օգտագործումը սնունդը ընդունելիս


Յուրաքանչյուր սնունդ մարդու օրգանիզմ հայտնվելուց հետո ենթարկվում է քայքայման, որը տեղի է ունենում ստամոքսահյութի ազդեցության արդյունքում: Իսկ եթե սնունդը ընդունելիս օգտագործում եք նաև  ջուր, ապա ստամոքսահյութի կոնցենտրացիան քայքայվում է և մարսողական պրոցեսը խանգարվում է: Այդ պատճառով  ջուր հարկավոր է խմել ուտելուց կամ 30  րոպե առաջ կամ 30 րոպե հետո:

 

4. Սննդակարգի սահմանափակում


Յուրաքանչյուր մոնոդիետա վնասում է առողջությանը: Տարբեր վիտամինների բացակայությունն այդ ընթացքում բացասաբար է ազդում օրգանիզմի կենսունակության վրա:  Սխալ է համարվում նաև միայն սպիտակուցներով կամ ընդհակառակը ածխաջրերով դիետաները: Շատ օգտակար է այդ դիետաները հաջորդականցնելը: Այդ դեպքում արդեն նիհարելու պրոցեսը կընթանա ավելի արդյունավետ, եթե սննդային բազմազանությանը ավելացնեք նաև կիսավիտամիններ:


5.  Չափաբաժինների սխալ չափ

 

Ավելորդ կիլոգրամների դեմ պայքարելու ժամանակ ամենաճիշտ չափաքանակը հանդիսանում է 1  ստանդարտ բաժակի ծավալը: Այսինքն դիետա կիրոռող մարդու օրական թույլատրելի սնման չափաքանակը  տեղաբաշղվում է 5 բաժակի մեջ և իհարկե  չմոռանաք նաև մոտավորապես 2 լիտր ջուրը:

 


6. Մթերքներում թաքնված ճարպի քանակության պարունակության  վերահսկման բացակայությունը

 

Ավելորդ քաշի հիմնական թշնամիներից մեկը հանդիսանում է ճարպը:Մինչ մարդու օրգանիզմում կուտակվելը, այն նախ առկա է լինում սննդի  բաղադրության մեջ: Դա ոչ միայն կենդանական ճարպն է, մայոնեզը, սերուցքը, տապակած սնունդը, այլ նաև  մսով արգանակը, յուղոտ կաթնամթերքները, շոկոլադն ու  բուսական յուղը: Իհարկե լիովին յուղազրկված մթերքի օգտագործումը ևս ցանկալի չէ, այնուամենայնիվ սննդի օգտագործման  ժամանակ ճարպը հարկավոր է կրճատել մինչև նվազագույնի:


7. Ոչ բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածություն


Մկանների աշխատանքի ուժեղացումն  այրում է ավելորդ կալորիանները: Իհարկե նիհարելու պրոցեսը սկսում է  40 րոպե ինտենսիվ մարզումներից հետո, չնայած որ մարզումների դադարումից հետո, «տաքացած» մկանները  դեռևս 2 ժամ շարունակում են այրել կուտակված ճարպը: Երկարատև քայլելու, պարելու  կամ ակտիվ խաղերի դեպքում ակտիվ գործում է շնչառական համակարգը, որը բոլոր օրգանները հագեցնում է թթվածնով, որը անփոխարինելի է քաշի իջեցման դժվար պրոցեսի ժամանակ:


8. Քնի բացակայություն

 

Նորմալ չքնելու դեպքում օրգանիզմը չի կարող  պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ, քանի որ այդ ընթացքում օրգնիզմը կենտրոնանում է քնի հորմոնի  կամ մելատոնինի դեֆիցիտի լրացման  վրա: Արդյունքում օրգանիզմը շատ արագ հոգնում է և մարդը փնտրում է հավելյալ էներգիա՝  արագ ածխաջրերում, օրինակ` շաքարում: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ քնի ժամանակ օրգանիզմն աշխատում է  և շարունակում է այրել ավելորդ  ճարպը: Հետևաբար, որպեսզի կարողանաք արդյունավետ նիհարեք,  պետք է քնեք 8 ժամից ոչ պակաս:


9. Մրգերի օգտագործում օրվա 2-րդ կեսին

 
Ցանկացած դիետայի ժամանակ երբեք չի կարելի հրաժարվել մրգերից, քանի որ նրաք հանդիսանում են վիտամինների, բջջանյութի ու ֆրուկտոզայի հինալի աղբյուր:

Սակայն հարկավոր է իմանալ մի շատ կարևոր փաստ. մրգերը հարկավոր չէ օգտագործել օրվա 2-րդ կեսին: Խնդիրը կայանում է նրանում, որ մրգերում առկա  մրգային շաքարի մշակման արդյունքում օրգանիզմը չի կարողանում մինչև քնելը մշակել ճարպերը: Երբեք չարժե մրգեր օգտագործել աղանդերի փոխարեն, քանի որ ստամոքսում կարող  է սկսվել  խմորման պրոցես և առաջանալ տհաճ այրոց: Ցանկալի է նաև նիհարելու ընթացքում հրաժարվել բարձր գլիկեմիկ ինդեքսով մրգերից, օրինակ խաղողից ու սեխից:


10.  Սննդի վերջին ընդունումը պետք է լինի 18:00-ին  կամ քնելուց առաջ


2 տարբերակներն էլ սխալ են: 1-ին հերթին  յուրաքանչյուր մարդու օրվա դասավորվածությունը շատ յուրօրինակ է: Ուստի հնարավոր չէ պնդել, որ սննդի վերջին ընդունումը պետք է  լինի 18:00-ն: Չէ որ ոմանց համար այդ ժամը կարող է համարվել արթնանալու ժամ: 2-րդ հերթին, քնելուց առաջ, իսկապես չի կարելի ուտել, սակայն վերջին սննդի ընդունման ու քնելու մեջ ընդմիջումը պետք է լինի 4 ժամ: Այդ ժամանակահատվածում սնունդը հասցնում է մարսվել և մարդը կարողանում է հանգիստ քնել: Իսկ արդեն 8 ժամ հետո, հանգստացած օրգանիզմը կարողանում է նորից  սկսել  իր «պայքարը» ավելորդ քաշից ազատվելու դեմ:

 


Աղբյուրը՝  healthinfo.ua

Просмотров: 722 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ