Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-06-26
Главная » 2016 » Декабрь » 17 » 14 կենցաղային պարագա, որոնց պահպանման ժամկետի մասին շատերն անգամ գլխի չեն ընկնում
loading...
4:22 PM
14 կենցաղային պարագա, որոնց պահպանման ժամկետի մասին շատերն անգամ գլխի չեն ընկնում


Մարդիկ միշտ հիշում են, որ հարկավոր է ստուգել սննդամթերքի, կոսմետիկ միջոցների կամ դեղորայքի օգտագործման ժամկետը, սակայն գլխի չեն ընկնում, որ կան նաև բազմաթիվ կենցաղային պարագաներ, որոնք նույնպես չի կարելի շատ երկար պահել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 14 կենցաղային իր, որոնց պահպանման ժամկետի մասին քչերն են մտածում:

1.      Բարձ (պահպանման ժամկետը՝ 2-3 տարի). անկախ բարձի պարունակությունից, այն ժամանակի ընթացքում դառնում է փոշու տզերի «բնակության» վայր, իսկ ձևը կորցնելու հետևանքով առաջացնում է նաև պարանոցի ցավեր:

2.      Տնային հողաթափեր (6 ամիս). հողաթափերը սնկերի բազմացնամ համար հիանալի միջավայր են: Խորհուրդ է տրվում հաճախ ու մանրակրկիտ կերպով լվանալ դրանք և երկար չպահել:

3.      Սպունգ (2 շաբաթ) և ճիլոպ (мочалка) (6 ամիս). կենցաղային այս պարագաների մեջ առաջանում են սնկեր ու բորբոս: Բնական կամ արհեստական ճիլոպները կարելի է եռացնել, եթե դրանք պատրաստված են ամուր նյութից:

4.      Սրբիչ (1-3 տարի). խոնավ սրբիչները հիանալի միջավայն են բակտերիաների զարգացման համար: Այս դեպքում չի օգնի նույնիսկ հաճախակի լվանալը:

5.      Ատամի խոզանակ (3 ամիս). ատամի խոզանակը հարկավոր է փոխել ոչ միայն դեֆորմացվելու դեպքում, այլև մրսածությունից ու գրիպից հետո, այլապես բարձր է կրկին հիվանդանալու հավանականությունը:

6.      Ջրածնի պերօքսիդ (2 ամիս). սրվակը բացելուց երկու ամիս անց ջրածնի պերօքսիդը վերածվում է հասարակ ջրի: Չբացված վիճակում այն կարելի է պահել մեկ տարուց ոչ ավել:

7.      Սանր (1 տարի). սանրը հարկավոր է առնվազն շաբաթը մեկ լվանալ և տարին մեկ փոխել: Եթե այն պատրաստված է բնական նյութերից, ապա հարկավոր է փոխել 7-10 ամիսը մեկ:

8.      Օծանելիք (1-3 տարի). եթերայուղեր պարունակող օծանելիքը կարելի է փակ վիճակում պահել 3 տարի, իսկ բաց վիճակում՝ 2 տարի: Հարդաջուրը փակ վիճակում կարելի է պահել 4 տարի, իսկ բաց վիճակում՝ 2:

9.      Ռետինե ծծակ (2-5 շաբաթ). ռետինե ծծակները հարկավոր է հաճախակի փոխել՝ անկախ օգտագործման հաճախականությունից ու արտաքին տեսքից: Ռետինի վրա հեշտությամբ կարող են ճաքեր առաջանալ, որոնցում էլ կուտակվում են ախտածին մանրէները:

10.  Ավտոմեքենայի մանկական նստատեղ (6-10 տարի). պլաստիկն ու փրփուրը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց հատկություններն ու ձևը և չեն կարող ըստ պատշաճի պաշտպանել երեխային: Սա է պատճառը, որ խորհուրդ չի տրվում գնել օգտագործված նստատեղ:

11.  Կրծկալ (1-2 տարի). եթե կրծկալը կորցրել է իր առաձգականությունը, դարձել է մեծ կամ փոքր և առաջացնում է տհաճ զգացողություններ, ապա հարկավոր է պարզապես դեն նետել այն:

12.  Սպորտային կոշիկներ նախատեսված վազքի համար (1 տարի). 400-500 կմ-ի սանդղակը հատելուն պես՝ սպորտային կոշիկները սկսում են կորցնել իրենց ամորտիզացնող հատկությունները, ինչը էլ ավելի է ծանրաբեռնում հոդերը:

13.  Համեմունքներ (1-3 տարի). ժամանակի ընթացքում համեմունքները կորցնում են իրենց համն ու բույրը: Աղացած համեմունքները, որպես կանոն, պիտանի են օգտագործման ընդամենը 6 ամիս:

14.  Ալյուր (6-12 ամիս). ԳՈՍՏ-ի համաձայն՝ առաջին կարգի ալյուրը կարող է պահպանվել առավելագույնս 6 ամիս, իսկ բարձ կարգի ալյուրը՝ 12 ամիս:

Նյութի աղբյուրը՝ adme.ru

Просмотров: 630 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->