Ժողովրդական բժշկության լավագույն բաղադրատոմսերը սրտային անբավարարության բուժման համար - 17 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-03-29
Главная » 2016 » Декабрь » 17 » Ժողովրդական բժշկության լավագույն բաղադրատոմսերը սրտային անբավարարության բուժման համար
loading...
4:32 PM
Ժողովրդական բժշկության լավագույն բաղադրատոմսերը սրտային անբավարարության բուժման համար

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժողովրդական բժշկության մի քանի մեթոդ, որոնք խորհուրդ են տրվում օգտագործել սրտանոթային համակարգի աշխատանքի խանգարումների կամ սրտի անբավարարության նշանների դեպքում:

1.      Տիբեթյան բժշկության մեջ կաթնաշոռը խորհուրդ է տրվում օգտագործել որպես դիետիկ բուժիչ մթերք սրտի ու լյարդի հիվանդությունների, ինչպես նաև աթերոսկլերոզի դեպքում (օրական 100 գրամ):

2.      Սրտի արատների դեպքում խորհուրդ է տրվում խմել կարմիր ճակնդեղի թուրմը (թրմել ջրի մեջ):

3.      Կիտրոնի կեղևը հարուստ է եթերայուղերով, ուստի այն շատ օգտակար է սրտի աշխատանքի խանգարման դեպքում:


4.      Վարսակի (հացահատիկները) թուրմը նույնպես շատ օգտակար ու արդյունավետ միջեց է: Հարկավոր է հացահատիկներին ավելացնել ջուր (1:10 հարաբերակցությամբ) և մեկ օր թրմել, այնուհետև քամել և խմել օրական 2-3 անգամ ուտելուց առաջ ½ բաժակ: Այս թուրմն օժտված է միզամուղ հատկությամբ, օգնում է կարգավորել նյութափոխանակության գործընթացները սրտամկանում և նյարդային հյուսվածքներում:

5.      Շատ օգտակար են նաև վարսակի փաթիլները: Անհրաժեշտ է 100 գրամ վարսակին ավելացնել 1 լիտր սառը ջուր, 4 ժամ թրմել, այնուհետև եփել այնքան ժամանակ մինչև դառնա թանձր զանգված:

6.      Սրտանոթային հիվանդությունների և անեմիայի (սակավարյունություն) դեպքում տիբեթյան բուժարարները խորհուրդ են տալիս ուտել ծիրան, քանի որ դրա բաղադրության մեջ պարունակվող կալիումի աղերն օգնում են դուրս բերել հեղուկն օրգանիզմից:

7.      Տիբեթյան բուժարարները նաև խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել ընկուզեղեն (30 գրամ մաքրած հունական ընկույզ), չամիչ (20 գրամ) ու պանիր (20 գրամ): Սննդամթերքի այս տեսակներն ամրապնդում են սրտամկանը, տոնուս են հաղորդում նյարդային համակարգին և օգոըմ են ազատվել գերհոգնածությունից ու գլխացավերից:

8.      Շատ օգտակար է նաև ծիրանաչիրը, որը հարուստ է կալիումով: Սրտի հիվանդություններով տառապելու դեպքում այն խորհուրդ է տրվում անպայման օգտագործել բեռանաթափման օրեր կազմակերպելիս:

9.      Սրտանոթային հիվանդությունների դեպքում ամենաարդյունավետ միջոցներից մեկը բռինչի (калина) հատապտուղներն են (կորիզներով):

10.  Կաթով մշկընկույզը (мускатный орех) հիանալի տոնուս հաղորդող միջոց է սրտի և գլխուղեղի համար:

11.  Կարելի է նաև օգտագործել անանուխի թուրմը: Հարկավոր է 1 թ.գ. չորացրած անանուխին ավելացնել մեկ բաժակ եռացող ջուր, 20 րոպե թրմել, այնուհետև քամել և ընդունել օրական 2-3 անգամ (ուտելուց 30 րոպե առաջ) ½ բաժակ: Այս թուրմը կօգնի բարելավել սրտի աշխատանքը:

12.  Սրտի հատվածում ցավերի դեպքում խորհուրդ է տրվում բալ ուտել: Բալը կօգնի մեղմացնել ցավերը և քչացնել նոպաների հաճախականությունը:

13.  Սրտի ցավերի մեղմացման համար ռուս բուժարարները խորհուրդ էին տալիս խմել մանուշակի ծաղիկներից պատրաստված թեյ: Բուժման կուրսը տևում է բավական երկար: Թեյը հարկավոր է խմել օրական մի քանի անգամ:

14.  Սրտանոթային հիվանդություններով ու երիկամներ խնդիրներով պայմանավորված այտուցվածությունների դեպքում դեռ հին դարերից խորհուրդ է տրվում որպես հիանալի միզամուղ միջոց ձմերուկ օգտագործել: Շատ լավ միզամուղ հատկությամբ է օժտված նաև թարմ ձմերուկի կեղևից պատրաստված եփուկը:

15.  Սրտանոթային հիվանդություններով պայմանավորված այտուցվածությունների և ջրգողության դեպքում խորհուրդ է տրվում հիվանդների դիետայում ներառել վարունգներ, քանի որ այս բանջարեղենն օժտված է ուժեղ միզամուղ հատկությամբ և օգնում է ազատվել նման խնդիրներից:
 

Նյութի աղբյուրը՝ trental.ru

Просмотров: 1181 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->