Քլորացված ջրի վնասակար ազդեցությունն առողջության վրա և տնային պայմաններում դրա քլորազերծման մեթոդները - 21 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-02-22
Главная » 2016 » Декабрь » 21 » Քլորացված ջրի վնասակար ազդեցությունն առողջության վրա և տնային պայմաններում դրա քլորազերծման մեթոդները
loading...
7:55 PM
Քլորացված ջրի վնասակար ազդեցությունն առողջության վրա և տնային պայմաններում դրա քլորազերծման մեթոդները

Մարդու առողջությունը կախված է նրա խմած ջրից, սակայն ոչ բոլորն ունեն մաքուր ջուր ըմպելու հանարավորություն: Ծորակից հոսող ջուրը սովորաբար պարունակում է մեծ քանակությամբ քլոր: Ջուրը քլորացվում է տոքսիկ գազերի միջոցով, որոնք օգտագործվում է ախտահանման համար:

Խմելու համար պիտանի ջուրը պետք է պարունակի առավելագույնը 4 միլիգրամ քլոր մեկ լիտր ջրում, սակայն քլորի ճիշտ չափաբաժինը ոչ միշտ է պահպանվում և սովորաբար գերազանցում է թույլատրելի սահմանը:

Ծորակից հոսող խմելու ջուրը կարելի է հեշտությամբ ստուգել հասարակ թեստերի օգնությամբ, որը կօգնի ուսումնասիրել ջրի քանակությունն ու դրանում պարունակվող քլորի քանակությունը:


Բժիշկները ջուրն օգտագործելուց առաջ խորհուրդ են տալիս մաքրել այն, քանի որ քլորը կարող է շատ վնասակար լինել առողջության համար: Քլորացված ջրի գործածությունը բարձրացնում է միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը, բարձրացնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը, առաջացնում է ալերգիաներ ու ասթմա: Այն կարող է նաև վնաս հասցնել մաշկին, աչքերին և շնչառական ուղիներին, ուստի ջուրը քլորից մաքրելը շատ կարևոր է:

Ինչպես քլորազերծել ջուրը

1.      Ջուրը քլորից մաքրելու ամենապարզ մեթոդներից մեկը ամեն անգամ խմելուց առաջ ջրին մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնելն է, քնաի որ վիտամին C-ն, ինչպես հայտնի է, կարող է արդյունավետ կերպով մաքրել ջուրը:

Բացի այդ, կարելի է նաև օգտագործել վիտամին C-ի դեղահաբ՝ որպես ջուրը մաքրելու միջոց: Սովորաբար խորհուրդ է տրվում մեկ լիտր ջրի մաքրման համար օգտագործել մեկ գրամ վիտամին C, սակայն ցանկության դեպքում, կախված ջրում պարունակվող քլորի քանկությունից, կարելի է վիտամին C-ն մի փոքր ավելի շատ օգտագործել:

2.      Որոշ գյուղերում մինչ օրս ջուրը մաքրում են գիհի ճյուղերի, ուռենու կեղևի, սոխի կեղևի և բետենու տերևների օգնությամբ, սակայն այս դեպքում մաքրման գործընթացը տևում է առնվազն 12 ժամ:

3.      Կարելի է նաև մաքրել ջուրը քացախի, յոդի, գինու օգնությամբ: Հարկավոր է 1 լիտր ջրին ավելացնել 1 թ.գ. քացախ կամ 3 կաթիլ 5%-անոց յոդ կամ 300 գրամ նորահաս չոր սպիտակ գինի: Բոլոր այդ հավելումները հարկավոր է ավելացնել ջրին և թողնել 2-6 ժամ: Սակայ այս դեպքում ջրում որոշ բակտերիաներ և որոշ քանակության քլոր այնուամենայնիվ մնում են:


Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Просмотров: 653 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ