Ինչպես կերակրի սոդայի օգնությամբ մաքրել մաշկը և ազատվել կորյակներից ու աչքերի շուրջ առաջացած մուգ շրջանակներից - 21 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2017-02-20
Главная » 2016 » Декабрь » 21 » Ինչպես կերակրի սոդայի օգնությամբ մաքրել մաշկը և ազատվել կորյակներից ու աչքերի շուրջ առաջացած մուգ շրջանակներից
loading...
8:07 PM
Ինչպես կերակրի սոդայի օգնությամբ մաքրել մաշկը և ազատվել կորյակներից ու աչքերի շուրջ առաջացած մուգ շրջանակներից


 

 

Կերակրի սոդան շատ արդյունավետ ու ոչ ծախսատար միջոց է, որը կօգնի լուծել առողջական բազմաթիվ խնդիրներ: Մարդիկ հաճախ են օգտագործում սոդան խոհանոցում, տան մաքրության ժամանակ կամ որպես կոսմետիկ միջոց, սակայն այն նաև հիանալի միջոց է մաշկի խնամքի համար:

 

Կորյակների բուժումը կերակրի սոդայի օգնությամբ

 

Ակնեից ազատվելու ամենատարածված ու բնական միջոցը կերակրի սոդայի կիրառությունն է: Բացի այդ, կերակիր սոդան նաև օգնում է ազատվել սպիերից:

 

Կիրառությունը.

 

·         Փոքրիկ ափսեի մեջ լցնել 1 թ.գ. կերակրի սոդա և ավելացնել մի կաթիլ ջուր:

 

·         Լավ խառնել բաղադրիչները: Հարկ է հիշել, որ մեծ քանակությամբ ջուր ավելացնելու դեպքում սոդան հեղուկի կվերածվի և այլևս չի հաջողվի լավ շերտազատել մաշկը:

 

·         Ստացված զանգվածը քսել կորիակների կամ սպիերի հատվածում և մեղմորոն մերսել մաշկը մատներով:

 

·         Թողնել խառնուրդը մաշկին մի քանի րոպե, այնուհետև լավ լվանալ:

 

·         Այս պրոցեդուրան կարելի է կրկնել ամեն գիշեր քնելուց առաջ:

 

Ինչպես կերակրի սոդայի միջոցով ազատվել աչքերի տակի «պարկերից» ու մուգ շրջանակներից

 

Կերակրի սոդայով դիմակը կօգնի նաև ազատվել աչքերի տակի «պարկերից» ու մուգ շրջանակներից: Այս հատվածի մաշկն ամենից նուրբն է, ուստի դրա խնամքը շատ բարդ է: Մաշկի առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում լվացվելու կոսմետիկ միջոցները փոխարինել սոդայով պատրաստված տնական լվացող միջոցներով:

 

Կիրառությունը.

 

·         Մեկ բաժակ թեյին կամ տաք ջրին ավելացնել 1 թ.գ. կերակրի սոդա և լավ խառնել:

 

·         Վերցնել երկու հատ բամբակյա սկավառակ, թրջել դրանք ստացված լուծույթով, այնուհետև դնել աչքերի տակ եղած մաշկին:

 

·         Թողնել թրջոցները 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:

 

·         Պրոցեդուրայից հետո քսել խոնավեցնող նրբաքսուք:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodstar.com

Просмотров: 3456 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ՓԱԿԵԼ
http://uraxik.ru/sedaAAAAA.htm