Հիանալի ըմպելիք, որը կօքնի մաքրել օրգանիզմը տոքսիններից և կբարելավի նյութափոխանակությունը - 21 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-03-23
Главная » 2016 » Декабрь » 21 » Հիանալի ըմպելիք, որը կօքնի մաքրել օրգանիզմը տոքսիններից և կբարելավի նյութափոխանակությունը
loading...
8:23 PM
Հիանալի ըմպելիք, որը կօքնի մաքրել օրգանիզմը տոքսիններից և կբարելավի նյութափոխանակությունը

Ոչ ոք չի սիրում հիվանդանալ, սակայն, որպես կանոն, շատ հիվանդություններ բավական հեշտ են բուժվում: Այնուամենայնիվ, եթե հիվանդությունը ձգձգվում է, հարկավոր է միջոցներ ձեռնարկել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի միջոց, որը կնպաստի նյութափոխանակության բարելավմանը, կմաքրի օրգանիզմը տոքսիններից և կօգնի շատ արագ ապաքինվել:

 

Այս ըմպելիքը շատ հարմար է արյան բարձր ճնշման, ավելորդ քաշի և արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեպքում:

 

Բաղադրությունը.

 

·         1 թ.գ. դարչին,

 

·         2 ճ.գ. խնձորի քացախ,

 

·         2 ճ.գ. կիտրոնի թարմ հյութ,

 

·         1 ճ.գ. մեղր,

 

·         1 բաժակ ջուր:

 

Օգտագործման եղանակը.

 

Բոլոր բաղադրիչները խառնել, մինչև դառնա համասեռ զանգված: Ըմպելիքը հարկավոր է ընդունել ամեն առավոտ սոված փորին: Ցանկալի է ամեն օր պատրաստել թարմ ըմպելիք, այլ ոչ թե պահել այն սառնարանում: Բուժման կուրսը տևում է 3 ամիս:

 

Դարչինը շատ տարածված համեմունք է, որը կանխում է բորբոքումները և օգնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում:

 

Խնձորի քացախը, շնորհիվ իր բարձր թթվայնության, կարգավորում է զարկերակային ճնշումը:

 

Կիտրոնի հյութը հիմնայնացնում է մարմինը և ազդում է որպես բնական հակաօքսիդանտ: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, ուստի օգնում է ազատվել ազատ ռադիկալներից և նպաստում է շաքարային դիաբետի բուժմանը: Բացի այդ, կիտրոնը նաև օգնում է ամրապնդել իմունային համակարգը:

 

Մեղրը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր (ֆերմենտներ, հանքանյութեր, պոլիֆենոլներ), որոնք խթանում են ամբողջ օրգանիզմի աշխատանքը:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Просмотров: 902 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ