Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-05-25
Главная » 2016 » Декабрь » 22 » Քրքումով դեմքի դիմակներ պատրաստելու բաղադրատոմսեր
loading...
5:05 PM
Քրքումով դեմքի դիմակներ պատրաստելու բաղադրատոմսեր


 

 

Քրքումի բուժիչ հատկություններն այնքան ուժեղ են, որ նրա բաղադրիչները կարող են  կանգնեցնել քաղցկեղային ուռուցքների զարգացումն անգամ հիվանդության ուշ փուլերում:

 

Քրքումը պարունակում է կալցիում, երկաթ, ֆոսֆոր, յոդ և С, В1, В2, ВЗ վիտամիններ:
Այն նաև հզոր բաղադրիչ է դեմքը երիտասարդեցնող ու մաքրող դիմակներ պատրաստելու համար:

 

Մաքրող դիմակ


Խառնեք 2 ճաշի գդալ կոսմետիկ կավը,  թեյի գդալի ¼ մասի չափով քրքումի հետ:
Զանգվածի 1/3 մասը լցրեք պնակի մեջ,  «բացեք» այն  մի քիչ ջրով և ավելացրեք 2 կաթիլ նարդոսի   եթերային յուղ: (Մնացած չոր զանգվածը կարելի է պահել հերմետիկ փակված  փոքրիկ բանկայի մեջ):

Եթե Ձեր մաշկը չոր է, ապա հարկավոր է դիմակը դեմքի վրա  քսել բարակ շերտով, իսկ եթե յուղոտ՝ հաստ շերտով: Դիմակը դեմքի վրա հարկավոր է  թողնել 10-ից 15 րոպե, այնուհետև լվանալ  գոլ ջրով:

 


Եիտասարդեցնող դիմակ դեմքի համար


Դիմակի պատրաստման համար հարկավոր է 1 թեյի  գդալ քրքում, 1 թեյի գդալ կաթ կամ սերուցք և  1 թեյի գդալ մեղր:  Բաղադրիչները հարկավոր է խառնել  իրար և քսել դեմքին` թողնելով 10-ից  30 րոպե: Դիմակը պետք  է քսել ամեն երկու օրը մեկ անգամ: Արդյունքը տեսանելի կլինի 2-ից 3 դիմակից հետո:
Դիմակը հանում է բորբոքվածությունը, երիտասարդեցնում մաշկը, հարթեցնում սպիերն ու  բարելավում է դեմքի գույնը:


Քրքումով  դիմակ


Վերցրեք 1 թեյի գդալ քրքում և  մի փոքր քանակությամբ կաթ, խառնեք և ստացված զանգվածը քսեք դեմքն: 30 րեպե հետո դիմակը լվացեք տաք ջրով: Կաթի փոխարեն կարող եք վերցնել մի փոքր քանակությամբ ջուր և լայմի ( կամ կիտրոնի) հյութ :

 


Աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 1121 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->