Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-07-20
Главная » 2016 » Декабрь » 22 » 7 ամենահամեղ ու օգտակար սննդամթերքը ձմռան համար
loading...
7:07 PM
7 ամենահամեղ ու օգտակար սննդամթերքը ձմռան համար


 

 

Ցուրտ ձմռանը նույնպես կարելի բազում համեղ ու օգտակար բաներ ուտել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 ամենահամեղ ու օգտակար սննդամթերքը ձմռան համար:

Մանդարին

Մանդարինն անպակաս է ամանորյա սեղանից: Ցիտրուսային մյուս մրգերի նման այս մրգի տեսակները հարուստ են A և C վիտամիններով: Բացի այդ, դրանք պարունակում են հոտավետ եթերայուղեր, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մանդարինները նույնիսկ վերականգնում են վնասված լյարդը և կանխում ճարպակալումը:

Սակայն հարկ է հիշել, որ մանդարինները կարող են ալերգիաներ առաջացնել, ուստի հարկավոր է զգույշ լինել:Բացի այդ, կան դեղամիջեցներ, որոնք անհամատեղելի են ցիտրուսայինների հետ և թույլ չեն տալիս, որպեսզի դրանք յուրացվեն, ուստի այդ փաստը հաշվի չառնելու և կրկին դեղ ընդունելու դեպքում հնարավոր է գերդոզավորման խնդրի առաջ կանգնել: Ուստի նման դեղամիջոցներ ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:


Բակլազգիներ

Սիսեռը, լոբին, ոսպն ու ոլոռը սպիտակուցի հարուստ աղբյուր են, որոնք շատ հեշտ յուրացվում են և չեն ծանրաբեռնու օրգանիզմն ավելորդ կիլոգրամներով: Սննդամթերքի այս տեսակները շատ համեղ են տարբեր համեմունքների հետ և շատ լավ հագեցնում են: Առհասարակ բակլազգիները լավագույն սնունդն են ձմռան և հատկապես հետամանորյա սննդակարգի համար: Դրանք շատ արագ հագեցնում են և օգնում են պահպանել կազմվածքը:

Ավոկադո

Սա շատ յուղոտ մթերք է, սակայն դրանում պարունակվող ճարպերը շատ օգտակար են օրգանիզմի համար և նույնիսկ օգնում են նիհարել: Ավոկադոն շատ օգտակար է մաշկի ու մազերի, սրտանոթային ու նյարդային համակարգերի համար, իսկ այլ կանաչ բանջարեղենի և մրգերի հետ համադրելու դեպքում կանխում է նաև թուլամտությունը:
Ավոկադոն, ինչպես նաև բակլազգիները, խորհուրդ է տրվում ուտել մարզումներից առաջ: Այն շատ արագ հագեցնում է օրգանիզմը անհրաժեշտ ճարպերով, վիտամիններով և հանքանյութերով: Սակայն հարկ է հիշել, որ ավոկադոն շատ յուղոտ մթերք է, ուստի չի կարելի մեկ օրում ուտել կես ավոկադոյից ավել:

Արքայանարինջ (хурма)

Քաղցր և հաճախ ղեղդող այս միրգն ունի բավական բարձր կալորիականություն, սակայն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այն հարուստ է օգտակար վիտամիններով ու միկրոտարրերով, սակայն ոչ բորլորին է կարելի ուտել այն: Այն խողդում է, քանի որ պարունակում է դաբաղանյութեր, որոնք կոշտ մանրաթելերի հետ համադրվելիս նպաստում են քարերի առաջացմանը, ուստի լեղաքարային հիվանդության դեպքում այս միրգը հակացուցված է:
Բացի այդ, արքայանարինջը շատ քաղցր է, ուստի շաքարային դիաբետի դեպքում նույնպես հարկավոր է շատ զգույշ լինել:  Այս միրգը նաև խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշին (դաբաղանյութերի պատճառով), իսկ երեկոյան 6-ից հետո ուտել չցանկացողները կարող են արքայանարինջ ուտել՝ քաղցն արագ հագեցնելու համար:
100 գրամ արքայանարինջը պարունակում է 65-68 կկալ, մեծ քանակությամբ պեկտիններ, շատ քիչ թթուներ, ուստի այն չի առաջացնում քաղցի զգացողություն: Այս միրգը բարելավում է մաշկի գույնը, դրական ազդեցություն է ունենում անոթների վրա և բարձրացնում է տրամադրությունը:

Լորամիրգ

Լորամիրգը վիտամին C-ի հարուստ աղբյուր է, ուստի բոլորը դրանով մորսեր ու կոմպոտներ են պատրաստում, սակայն բարձր ջերմաստիճանում այս վիտամինը քայքայվում է և ոչ մի օգուտ չի տալիս: Սա է պատճառը ճիշտ մորս պատրաստելու համար հարկավոր է քամել լորամրգի հյութը, իսկ եռման ջուրը լցնել միայն քուսպի  վրա: Լորամրգի հյութը թուրմին հարկավոր է ավելացնել, երբ թուրմը մի փոքր սառի (50°C): Մորսն անհրաժեշտ է պահել մութ վայրում (էմալապատ և կափարիչով տարրայի մեջ):
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս մթերքն անօգուտ է ցիստիտի դեպքում սակայն շատ օգտակար է սրտանոթային համակարգի համար: Սակայն այն կարելի է օգտագործել, եթե օրգանիզմի թթվայնությունը բարձր չէ:

Սխտոր

Վիրուսների դեպքում սխտորն անօգուտ է: Սխտորով հիվանդությունների կանխարգելումը միայն բժշկական միֆ է: Բացի այդ, այս մթերքը հարկավոր է բացառել նաև լյարդի հիվանդությունների դեպքում:
Սխտորը նաև հակացուցված է փորափքանքի ժամանակ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ եթերայուղեր, որոնք առանց այդ էլ նպաստում են փորափքանքի առաջացմանը: Այնուամենայնիվ սա շատ օգտակար մթերք է չափավոր օգտագործելու դեպքում: Օրինակ՝ այն կանխում է անոթների պատերին խոլոստերինի գնդիկների կոտակումները և նվազեցնում է արդեն իսկ առաջացածների քանակը:

Գլինտվեյն

Որպեսզի գլինտվեյն իսկապես օգտակար լինի, հարկավոր է այն ճիշտ պատրաստել: Կարմիր գինին պետք է որակյալ լինի, իսկ ըմպելիքը չպետք է եռացվի (հասցնել 80-85°C-ի): Գլինտվեյնի մեջ օգտագործվող համեմունքները շատ օգտակար են: Դարչինն օժտված է հակավիրուսային հատկություններով, իսկ մեխակը հզոր հակաօքսիդանտ է: Սակայն համեմունքները պետք չէ չարաշահել, քանի որ «գերդոզավորման» դեպքում դարչինն առաջացնում է ջղաձգումներ, իսկ մեխակը՝ քնկոտություն:
 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 1079 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

--> -->