Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Среда, 2017-11-22
Главная » 2016 » Декабрь » 22 » Ջրծաղիկի ախտանշանները, բարդություններն ու անհրաժեշտ միջոցառումները
loading...
7:58 PM
Ջրծաղիկի ախտանշանները, բարդություններն ու անհրաժեշտ միջոցառումները


Ջրծաղիկը վիրուսային վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է տենդով, մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր թափանցիկ հեղուկով լցված բշտիկների առաջացումով, չափավոր արտահայտված ընդհանուր ինտոքսիկացիայով: 


Ջրծաղիկի վիրուսն ունի բարձր վարակելիություն (90-95%)։ Վարակը տարածվում է օդային ճանապարհով: Ջրծաղկով հիվանդանում են հիմնականում մանկական տարիքում։ Հիվանդների 50%-ը կազմում են 5 - 9 տարեկան երեխաները, ավելի քիչ են հիվանդանում 1 – 4 և 10-ից 14 տարեկանները։ Հիվանդացության 10%-ը բաժին է ընկնում 15 և բարձր տարիքային խմբին։ Երեխաները, կյանքի առաջին 2-3 ամսվա ընթացքում ինչպես նաև 10 տարեկանից բարձր և մեծահասակները հազվադեպ են հիվանդանում ջրծաղկով, քանի որ նրանց օրգանիզմում առկա են հակամարմիններ։ Չնայած վերջին տարիներին հիվանդության դեպքեր դիտվում են բոլոր տարիքային խմբերում: Հիվանդությունը կարող է ի հայտ գալ նաև նորածինների մոտ մոր օրգանիզմի ցածր անընկալունակության դեպքում։ Հնարավոր է նաև հղիության ընթացքում վարակի փոխանցումը հղի կնոջից պտղին, ինչը կարող է հանգեցնել պտղի մոտ բնածին արատների զարգացման: Հիվանդության դեպքերի աճ արձանագրվում է հատկապես տարվա ցուրտ ամիսներին, մանկական կազմակերպություններում կարող են նկատվել բռնկումներ։ Ջրծաղկով նախկինում հիվանդացած անձանց մոտ ձևավորվում է կայուն բնական անընկալունակություն։ 


Գաղտնի շրջանը տևում է 2-3 շաբաթ (առավելագույնը՝ 21 օր, նվազագույնը` 11 օր)։ Այդ ընթացքում ախտանշաններ ի հայտ չեն գալիս։ Ցանն այս հիվանդության ամենաարտահայտված կլինիկական դրսևորումն է։

Հիմնականում հիվանդությունը սկսվում է սուր, ջերմության բարձրացմամբ մինչև 38 – 39 C և ցանավորմամբ։ Ցանը կարող է ի հայտ գալ որովայնի, ոտքերի, ուսերի, գլխի, դեմքի մաշկի վրա: Բշտիկները չորանում են 1-2 օրվա ընթացքում` առաջացնելով տափակ, շագանակագույն կեղևիկներ, որոնք ընկնում են 6-8-րդ օրը և չեն թողնում սպիներ: Ափերի և ներբանների վրա ցանավորումն ի հայտ է գալիս շատ հազվադեպ` չափազանց առատ ցանավորման դեպքում։ Քանի որ ջրծաղկի ցանն ի հայտ է գալիս 1-2 օր ընդմիջումներով, մաշկի միևնույն հատվածում միաժամանակ կարող են լինել զարգացման տարբեր փուլերում գտնվող տարրեր: Յուրաքանչյուր նոր ցանավորում ուղեկցվում է ջերմության բարձրացումով: Ցանի քանակը յուրաքանչյուր հիվանդի մոտ խիստ տարբեր է։ Ցանավորումը կարող է նկատվել նաև բերանի, քթըմպանի, շնչափողի, սեռական օրգանների լորձաթաղանթների վրա։ Ջրծաղկի բշտերը հիշեցնում են հերպես, որոնք արագ վերածվում են խոցերի։ 
Հիվանդությունը կարող է ընթանալ առանց ջերմության բարձրացման, իսկ ավելի ծանր, քիչ հանդիպող ձևի ժամանակ, ջերմությունը կարող է լինել 39 C և բարձր։ Ջերմությունը հաճախ պահպանվում է 3-6 օր։ Իրավիճակի ծանրությունը կախված է ցանավորման աստիճանից` սակավ ցանավորման դեպքում հիվանդությունն ընթանում է թեթև, որքան առատ է ցանավորումը, այնքան ծանր է հիվանդի վիճակը։ Ջրծաղկին բնորոշ չեն հարբուխը և հազը, սակայն, եթե ցանավորումն առկա է ըմպանի, քթի լորձաթաղանթների վրա, ապա զարգանում են ֆարինգիտ, ռինիտ և կոնյուկտիվիտ։ Ջրծաղիկը հիմնականում բարորակ ընթացք է ունենում, սակայն հնարավոր են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միոկարդիտը, պիոդերմիան և լիմֆադենիտը։


Ջրծաղկով հիվանդ երեխային մեկուսացնում են և թույլատրում են հաճախել մանկական կազմակերպություն` մաշկի վրա ցանավորման վերջին տարրերի ի հայտ գալուց 8 օր հետո։ Այն տարածքը, որտեղ գտնվում է երեխան, անհրաժեշտ է ամեն օր օդափոխել: Մանկական կազմակերպություններ հաճախող և նախկինում ջրծաղկով չհիվանդացած մինչև 7 տարեկան երեխաները ևս մեկուսացվում են հիվանդի հետ վերջին շփումից 21 օրացուցային օրով։ Եթե ջրծաղկով հիվանդի հետ շփման ամսաթիվը ստույգ է, մանկական կազմակերպություններ հաճախող մինչև 7 տարեկան երեխաներին թույլատրվում է հաճախել կրթական հաստատություններ 10 օրացուցային օր, իսկ 11-ից մինչև 21-րդ օրը երեխային մեկուսացնում են տանը։ 7 տարեկանից բարձր երեխաներին և նախկինում ջրծաղկով հիվանդացած անձինք չեն մեկուսացվում: Անհրաժեշտ է ամեն օր փոխել անկողնային սպիտակեղենը և հիվանդ երեխայի հագուստը։

 

Աղբյուր` NCDC, Armenia ֆեյսբուքյան էջ

Просмотров: 1389 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ