Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Вторник, 2017-05-30
Главная » 2016 » Декабрь » 23 » Վիտամիններ ու միներալներ, որոնց պակասը կարող է դառնալ միգրենի առաջացման պատճառ
loading...
7:58 PM
Վիտամիններ ու միներալներ, որոնց պակասը կարող է դառնալ միգրենի առաջացման պատճառ

Գլխացավեր կարող են առաջանալ տարբեր հիվանդությունների ժամանակ, սակայն կա գլխացավի մի տեսակ, որն առհասարակ անտանելի է՝ միգրենը: Միգրենը ծանոթ է մոլորակի յուրաքանչյուր 6-րդ բնակչին: Միգրենի ժամանակ, որպես կանոն, ցավը կենտրոնանում է գլխուղեղի միայն մի կիսագնդում: Այս հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է էմոցիոնալ և հաճախ սթրեսի ենթարկվող մարդկանց մոտ:

Գլխացավի պատճառները

Միգրենի հանդեպ հակվածությունը պայմանավորված է լինում գենետիկայով, սեռով (ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում), սխալ ապրելակերպով, հոգեհուզական ֆոնով: Նաև մեծ նշանակություն ունի տարիքը. սովորաբար այս հիվանդությունը հատուկ է լինում երիտասարդներին, իսկ ավելի ուշ այն «մարում» է:

Սննդակարգն անչափ մեծ դեր է խաղում միգրենի նոպաների ի հայտ գալու հարցում: Ապացուցված է, որ օրգանիզմում մի շարք տարրերի պակասը կարող է դառնալ 4 անգամ ավելի հաճախ գլխացավերի առաջացման պառճառ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 խմբի տարրեր, որոնց պակասն օրգանիզմումն կարող է նպաստել միգրենի առաջացմանը:

Ֆոլաթթու և վիտամին B12

Այս տարրերի պակասի հետևանքով մարդիկ դառնում են չափազանց դյուրագրգիռ ու ցրված: Բացի այդ, նրանք հակված են սթրեսերին: Հետաքրքիր է, որ հաճախ մարդիկ գլխացավերը մեղմացնելու համար ընդունում են ասպիրին պարունակող դեղամիջոցներ, մինչդեռ ասպիրինն էլ ավելի է իջեցնում օրգանիզմում ֆոլաթթվի և վիտամին B12-ի մակարդակը:

Ֆոլաթթվով ամենահարուստ մթերքը սպանախն է: Բացի այդ, այս տարրը մեծ քանակությամբ պարունակվում է նաև բրոկոլիի, ծնեբեկի, ավոկադոյի, ճակնդեղի, գազարի և դդմի բաղադրության մեջ: Իսկ վիտամին B12-ով հարուստ են հավկիթները:

Պղինձ և երկաթ

Պղնձի և երկաթի պակասն ավելի շատ հատուկ է կանանց և կարող է հանգեցնել անեմիայի ու միգրենի առաջացման, արյան ճնշման և տրամադրության անկման: Պղնձով հարուստ են լոբին, ընկուզեղենը, այծի պանիրը, ավոկադոն: Երկաթի պաշարը կարելի է հարստացնել պարբերաբար կանաչեղեն, հազարի թերթիկներ, արևածաղկի սերմեր, քունջութ, լյարդ և լամինարիա ուտելով:

Վիտամին В6

Այս վիտամինի պակասն անոթների հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից է: Վիտամին B6-ով հարուստ սննդամթերք է լոբին, լյարդը, ինչպես նաև հատիկավորները, ուստի գլխուղեղի, սրտամկանի, անոթների և նյարդային համակարգի առողջությունը պահպանելու համար հարկավոր է հարստացնել սննդակարգը դրանցով:

Վիտամին D

Այս տարրը բնական ճանապարհով արտադրվում է մարդու օրգանիզմում արևի ճառագայթների ազդեցության տակ, սակայն ձմռանն այն կարելի է ստանալ սննդի միջոցով:Վիտամին D-ով հարուստ են ձուն, լոբի, լյարդը, ծովամթերքն ու կաթնամթերքը:

Հարկ է նաև հիշել, որ լիարժեք սնունդը, սպորտն ու մաքուր օդին հաճախ զբոսները կարող են օգնել զգալիորեն նվազեցնել միգրենների հաճախականությունն ու ուժգնությունը: Իսկ սթրեսից ազատվելու և հանգստանալու համար շատ արդյունավետ են արոմաթերապիաները:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 1187 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->