Հավկիթի առողջությանը նպաստող 7 օգտակար հատկություն - 26 Декабря 2016 - sedablog
Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2017-03-26
Главная » 2016 » Декабрь » 26 » Հավկիթի առողջությանը նպաստող 7 օգտակար հատկություն
loading...
7:01 PM
Հավկիթի առողջությանը նպաստող 7 օգտակար հատկություն


 

 

Բոլորն էլ գիտեն, որ հավկիթը մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում, ուստի մարդիկ աշխատում են հնարավորինս քիչ ձու օգտագործել: Այնուամենայնիվ հավկիթը շատ օգտակար է մարդկանց օրգանիզմի համար, ուստի ցանկալի է ամեն օր հավկիթ ուտել:

Հավկիթի օգտակար հատկությունները

·         Ի հեճուկս տարածված կարծիքի՝ հավկիթներն իջեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը: Դրանք պարունակում են 180-186 մգ խոլեստերին, մինչդեռ լյարդն արտադրում է 1000-2000 մգ: Ամեն օր հավկիթ ուտելով կարելի է իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը:

·         Հավկիթը դրական ազդեցություն է ունենում ոսկորների վրա: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և վիտամին D:

·         Հավկիթը հարուստ է սպիտակուցներով, ուստի շատ օգտակար է մկանների համար: 2 հատ ձվի մեջ պարունակվող սպիտակուցները հավասար են մեկ միջին չափի մսի պարունակած սպիտակուցներին:

·         Հավկիթը նաև հարուստ է այնպիսի օգտակար հանքանյութերով, ինչպիսին է մագնեզիումը, երկաթը, ֆոսֆորը, A, E, B12, B6 վիտամինները:


·         Հավկիթը օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից: Այն պարունակում է օգտակար նյութեր, որոնք օգնում են ազատվել անցանկալի կուտակումներից: Բացի այդ, հավկիթը կարող է նաև ազատել քաղցի մշտական զգացողությունից:

·         Հավկիթը կարող է նաև կանխարգելել տեսողական խնդիրները: Այն պարունակում է լյուտեին և զեակսանտին, որոնք մի քանի անգամ նվազեցնում են կատարակտի առաջացման հավանականությունը:


·         Բացի այդ, հավկիթը օգնում են կանխարգելել սրտի հետ կապված խնդիրները: Հավկիթում պարունակվող սպիտակուցն օգնում է կանխարգելել արյան գերճնշումը:

 

Նյութի աղբյուրը՝ tutkryto.su

Просмотров: 1137 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ


ՓԱԿԵԼ

-->

ՓԱԿԵԼ