Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Четверг, 2017-11-23
Главная » 2016 » Декабрь » 26 » Մեղրի և դարչինի խառնուրդը հրաշքներ է գործում մեր օրգանիզմում
loading...
9:17 PM
Մեղրի և դարչինի խառնուրդը հրաշքներ է գործում մեր օրգանիզմում

Ե՛վ մեղրը, և՛ դարչինը այնքան շատ օգտակար հատկություններ ունեն, որ անհնար է բոլորը թվարկել: Գիտե՞ք արդյոք, որ դրանց համակցությունը է՛լ ավելի օգտակար է: 

Ձեզ ենք ներկայացնում մեղրի և դարչինի խառնուրդի բուժիչ հատկությունները:

Սրտի հիվանդություններ
Սրտի հիվանդությունների դեպքում ամեն օր կերեք հացին քսված մեղրի և դարչինի խառնուրդ: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և փրկում է ինֆարկտից: Իսկ ում մոտ արդեն եղել է ինֆարկտ, կարող են փոքրացնել կրկնման ռիսկը:
Խառնուրդի կանոնավոր օգտագործումը լավացնում է շնչառությունը և ամրացնում է սրտամկանը:

Թուլություն
Հավասար քանակությամբ մեղրի և դարչինի խառնուրդը ծերերի մոտ լավացնում է ուշադրության կենտրոնացումը և շարժունակությունը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր 1բ ջրի և 0,5ճ.գ. մեղրի ու դարչինի խառնուրդը առավոտյան սոված փորին և կեսօրից հետո, մոտավորապես 15:00-ին օգտագործելը, մի քանի օրվա ընթացքում բարձրացնում է կենսական ֆունկցիաները:

Արտրիտ 
Արտրիտով հիվանդները կարող են ամեն օր՝ առավոտյան և երեկոյան, ընդունել 1բ տաք ջուր՝ 2թ.գ. մեղրով և 1 փոքր թ.գ. դարչինով: Կանոնավոր ընդունումը բուժում է նույնիսկ խրոնիկական արտրիտը:

Խոլեստերին
2բ տաք ջրում լուծած 2ճ.գ. մեղրը և 3թ.գ. դարչինը արյան մեջ խոլեստերինի մակարդակը 2 ժամվա ընթացքում իջեցնում են 10%-ով: Խառնուրդը օրը 3 անգամ ընդունելը կարգի է բերոմ խոլեստերինի մակարդակը նույնիսկ խրոնիկ հիվանդների մոտ:

Դիմադրողականություն
Խառնուրդն ամրացնում է օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիաները և պաշտպանում է վիրուսներից և բակտերիաներից:

Միզապարկի բորբոքում
2ճ.գ. դարչինը և 1թ.գ. մեղրը լուծեք գոլ ջրում: Դա սպանում է միզապարկում եղած միկրոբները:

Մազաթափություն
Մազաթափության դեպքում կարելի է մազարմատներին քսել 1ճ.գ. տաքացրած ձիթապտղի յուղի, 1ճ.գ. մեղրի և 1թ.գ. դարչինի խառնուրդ: 15 րոպե հետո մազերը լվանալ ոչ շատ տաք ջրով: Նույնիսկ 5 րոպեն բավական է արդյունքը զգալու համար:

Թունավոր միջատների խայթոցներ
1 մաս մեղրի, 2 մաս տաք ջրի և 1 փոքր թ.գ. դարչինի խառնուրդը թեթև մերսելով քսել քոր եկող հատվածին: 1-2 րոպեից քորն ու ցավը կանցնեն:

Ստամոքսի խոց
Մեղրի և դարչինի խառնուրդը հանգստացնում է ստամոքսի ցավը, թեթևացնում է փքվածությունը, ինչպես նաև բուժում է խոցերը:

Մրսածություն
Մրսածության դեպքում օրը 3 անգամ պետք է ընդունել 1ճ.գ. տաք մեղրի և 1/4թ.գ. դարչինի խառնուրդ: Բուժում է համարյա ցանկացած խրոնիկ հազ, մրսածություն, գրիպ և բացում է քթանքները:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 4911 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar

Կայքում կգտնեք օգտակար խորհուրդներ...


ՏԵՂԵԿԱՑԱ